Լրահոս
Օրվա լրահոսը

Լևինան Հայաստանում է. (ֆոտոշարք)

Ապրիլ 13,2017 21:55

Հայաստանում է գերմանացի երգչուհի Լևինան, որը կներկայացնի Գերմանիան Եվրատեսիլում:

Այս տարի Եվրատեսիլ երգի մրցույթը կայանալու է Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում: Գերմանիայի ներկայացուցիչ Levina Music-ը իր պաշտոնական պրոմո այցով ժամանել է Հայաստան:

Այս առիթով ապրիլի 13-ին Հայաստանում Եվրատեսիլի պաշտոնական ֆան ակումբը (OGAE Armenia) Լոֆթի հետ համատեղ և Dan-Desset-ի, DreamShots AM-ի աջակցությամբ կազմակերպել էր հանդիպում Եվրատեսիլի հայ երկրպագուների և Լևինայի հետ:

Երգչուհին պարզաբանում է, թե ինչու է հենց մեր երկիրն ընտրել. «Ես ուզում էի Եվրատեսիլի տված հնարավորությունն օգտագործել նաև նոր երկրներ ու մշակույթներ բացահայտելու համար, և ընտրեցի Հայաստանը: Ինձ հայտնի էր, որ հայերը հյուրասեր են, և իմ հանդեպ ցուցաբերած ջերմ ընդունելությունը դրա ապացույցն է: Արդեն հասցրել եմ մի քանի հայկական ուտեստ համտեսել, բայց դեռ չեմ հասցրել հայկական կոնյակ փորձել»:

Հանդիպման ընթացքում Լևինան կատարեց իր «Perfect life» («Կատարյալ կյանք») երգը, որն էլ հենց ներկայացնելու է Եվրատեսիլին: Իսկ թե ո՞րն է «կատարյալ կյանքը», կամ արդյոք այն գոյություն ունի, երգչուհին պատասխանում է. «Երգի բառերից էլ պարզ է, որ կյանքում հաճախ ենք բախվում դժվարությունների, հայտնվում անելանելի վիճակներում, գործում սխալներ, բայց կյանքի կատարելության մի կողմն էլ հենց դրանք են»:

Երգչուհուն ողջունելու էր եկել հայկական «Ալտերնատիվ» խումբը («Alternative Band»), որը կատարեց նաև Լևինայի երգը:

Լևինան այցելել է Կոմիտասի թանգարան, լսել նրա ստեղծագործություններից և խոստովանում է, որ դա շատ տարբերվող է և բարդ: Այնուամենայնիվ նա կարողացել էր մի փոքր հատված սովորել «Կաքավիկից», որն էլ կատարեց հանդիպման վերջում. «Ես իսկապես տպավորված եմ ձեր ընդունելությունից և վերաբերմունքից, և բոլորիդ մաղթում եմ perfect life», -եզրափակեց երգչուհին:

Մարիամ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930