Լրահոս
Օրվա լրահոսը

Տավուշի մարզից խորհրդարանում 2 պատգամավոր կլինի

Ապրիլ 15,2017 13:04

Ապրիլի 2-ին կայացած ԱԺ ընտրությունների արդյունքում Տավուշի մարզն ընդգրկող թիվ 13 ընտրական տարածքի  ՀՀԿ տարածքային թեկնածու, «Գրանդ տոբակո» ՍՊԸ ֆինանսական տնօրեն Գրիգոր Ավալյանը ստացել է մարզում ամենաշատ՝ 17 202 ձայն: 58-ամյա Գ. Ավալյանը ծնունդով Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Մովսես գյուղից է:

Տավուշի մարզի թիվ 41 ընտրատարածքից 2007-2017 թթ. ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը ստացել է 8090 քվե, ինչը բավարար չէ ԱԺ պատգամավոր ընտրվելու համար:

Թիվ 13 ընտրական տարածքի ՀՅԴ  տարածքային թեկնածու, Իջեւանի  անտառտնտեսության 32-ամյա տնօրեն Սուրեն Մանուկյանը ստացել է 5391 ձայն: Դա Հայաստանի բոլոր ընտրատարածքներում ՀՅԴ տարածքային թեկնածուների մեջ ամենալավ արդյունքն է: Ս. Մանուկյանն ընտրվել է ԱԺ պատգամավոր:

Ստացած քվեների թվով 4-րդը Նոյեմբերյան քաղաքի բնակիչ, մի քանի լրատվամիջոցների գլխավոր խմբագիր, 1984թ. ծնված Վարուժան Բաբաջանյանն է, ով ստացել է 5014 ձայն:

Թիվ 13 ընտրական տարածքում ամենաքիչ քվեները ստացել են կոմունիստները: Այդ ընտրական տարածքում ամենաքիչ ձայնը ստացել է նշված  կուսակցության տարածքային թեկնածու Մանյա Խեչյանը: Նա ստացել է 19 ձայն:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930