Լրահոս
Օրվա լրահոսը

Մաքրվել ու բարեկարգվել են Արարատի մարզի հուշարձանների տարածքները

Ապրիլ 19,2017 15:54

Մասնագիտական օրվան նվիրված սանմաքրման և բարեկարգման աշխատանքներ են իրականացվել Արարատի մարզի Արտաշատ, Արարատ քաղաքների և մոտ 14 համայնքների Երկրորդ աշխարհամարտում զոհվածների, Մեծ եղեռնի զոհերի, Արցախյան ազատագրական պայքարի նահատակների 25 հուշարձանների տարածքներում։ Մաքրվել է նաև Արարատ գյուղում գտնվող Սպարապետ Վազգեն Սարգսյանի տուն-թանգարանի տարածքը:

Արարատ քաղաքում և Արարատ գյուղում անցկացված հուշարձանների տարածքների սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքներին մասնակցել են մարզում տեղակայված N զորամասի 60 ժամկետային զինծառայողներ, հրամանատարական կազմի սպաներ, միջնակարգ դպրոցների աշակերտներ, ուսուցիչներ, ինչպես նաև «Պատանի երկրապահներ» կազմակերպության ակտիվիստներ, Արարատի քաղաքապետարանի աշխատակիցներ: Մարզային ծառայության պետ Ռոման Կարապետյանը, մասնակիցների ռազմահայրենասիրական ոգին բարձրացնելու նպատակով, ներկայացրել է օրվա խորհուրդը` հայրենի հուշարձանների պահպանության գործում կարևորելով յուրաքանչյուրի մասնակցությունը:

Մարզկենտրոն Արտաշատում Երկրորդ աշխարհամարտի զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանի տարածքում սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքներ են իրականացվել քաղաքում տեղակայված N զորամասի զինծառայողների մասնակցությամբ։

Արարատի մարզի հուշարձանների սանմաքրման և բարեկարգման աշխատանքներին մասնակցել են նաև հիմնական և միջնակարգ դպրոցների 190 աշակերտներ: Մարզային ծառայության աշխատակիցները մի շարք հուշարձանների տարածքներում ևս ներկայացրել են օրվա խորհուրդը, խոսել մեր մշակութային ժառանգության պահպանության մասին։

hushardzan.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930