Լրահոս
Օրվա լրահոսը

Ղազախստանի հայկական մշակութային կենտրոնը նշում է 20 ամյակը

Ապրիլ 19,2017 17:01

«Մեր ուժը միասնության մեջ է» խորագրով ապրիլի 14-ին Ղազախստանի Պետրոպավլովսկ քաղաքում մեծ շուքով նշվեց տեղի «Կենտրոն» հայկական մշակութային կենտրոնի գործունեության 20-ամյակը: Հանդիսությանը ներկա էին Ղազախստանում Հայաստանի դեսպանության առաջին քարտուղար Մհեր Բադալյանը, «Նաիրի» հայկական մշակութային կենտրոնների ընկերակցության նախագահ Արտուշ Կարապետյանը, երկրի տարբեր մարզերի հայ համայնքների, ինչպես և Պետրոպավլովսկի այլ ազգային համայնքների նախագահներ:

Հայ դիվանագետին և համայնքային գործիչներին ընդունեց Հյուսիս-ղազախստանյան մարզի ակիմ Կումար Ակսակալովը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին մարզերի տնտեսության տարբեր ոլորտների զարգացման, Հայաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների հաստատման, հայկական համայնքին նվիրված հարցեր:

Այնուհետև հյուրերը այցելեցին «Ազգային վերածննդի դպրոց», որտեղ իրականացվող ծրագրերի մասին պատմեցին դպրոցի տնօրեն Լյազատ Ժալմուկանովան և հայոց լեզվի ուսուցչուհի Սիլվա Ասլանյանը:

Տպավորիչ էր այցելությունը քաղաքի նորակառույց մանկապարտեզ: 300 տեղանոց այս գերժամանակակից ու հարմարավետ մանկապարտեզը հայազգի գործարար Գարիկ Բերնեցյանի նվերն է քաղաքի մանուկներին և ծնողներին:

Հյուրերը դիտեցին Պետրոպավլովսկի տեսարժան վայրերը, եղան քաղաքի կենտրոնական թանգարանում:

Ինչպես մեզ հայտնեց Ղազախստանում Հայաստանի դեսպանության առաջին քարտուղար Մհեր Բադալյանը, երեկոյան Հյուսիս-ղազախստանյան մարզի Ազգերի վեհաժողովի պալատում տեղի ունեցավ «Կենտրոն» համայնքի 20-ամյակին նվիրված հանդիսավոր արարողություն, հաջորդիվ` տոնական համերգ:

Ելույթներ ունեցան և շնորհավորանքի ու բարեմաղթանքի խոսքերով իրենց հայրենակիցներին ողջունեցին դեսպանության 1-ին քարտուղար Մ.Բադալյանը, Ա.Կարապետյանը, քրդական, ուկրաինական, լեհական, կորեական, հրեական համայնքների նախագահները: Դյութիչ երգերով ու հայրենասիրական պարերով հանդիսատեսին գերեցին հայկական պարախմբի և կիրակնօրյա դպրոցի սաները: Շնորհակալական խոսքով հանդես եկավ «Կենտրոն» համայնքի նախագահ Գևորգ Գևորգյանը:

 

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930