Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրավիճակը հանգիստ է, հատուկ լարում չկա». Պաշտպանության նախարարը՝ հակառակորդի հերթական գնդակոծության մասին (Տեսանյութ)

Ապրիլ 21,2017 12:32

«Այս պահին իրավիճակը հանգիստ է, առանձնահատուկ լարում չկա»,-ՊՆ-ում այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Ադրբեջանի զինուժի կողմից ապրիլի 20-ին Բաղանիս-Ոսկեպար ճանապարհին ուղղված կրակոցների դեպքին, ասաց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Հիշեցնենք, որ գնդակոծության էր ենթարկվել «Ջերմուկ Գրուպ»-ին պատկանող ածխաթթու գազով բեռնված բեռնատարը. վարորդը չի տուժել:

«Նման դեպքերը պարբերական են, ու չեմ կարծում, որ դա լավ ճանապարհ է: Յուրաքանչյուր խախտում պետք է ստանա իր արձագանքը միջազգային հանրության եւ եռանախագահների կողմից»,-նկատեց Վիգեն Սարգսյանը:

Ապա հավելեց, որ բավարարված նշյալ կառույցների արձագանքով:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

(Գնդակոծության հետեւանքների լուսանկարը՝ Բաղանիսի գյուղապետի)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930