Լրահոս
Օրվա լրահոսը

«Ելքի» քարոզչությունը խոչընդոտած անձը բերման է ենթարկվել

Ապրիլ 24,2017 15:53

Երեւանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հայտնում է. «Ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում տվեցի երեկ Աջափնյակում մեր քարոզչությունը խոչընդոտելու փաստի առիթով և տվեցի մանրամասն բացատրություններ։

Քարոզչությունը խոչընդոտած անձը երեկ բերման է ենթարկվել, ընթանում է հետաքննություն»:

Ավելի վաղը «Հայկական ժամանակ»-ի կայքը հրապարակել էր, որ Աջափնյակ համայնքում խոչընդոտած անձը, «կաշառք ստանալու մեջ մեղադրվող, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության տարածքային բաժնի պետ Արամայիս Ավետիսյանի եղբայրն է»:

Լուսանկարում՝ ձախից՝ Գուրգեն Ավետիսյանը, աջից` Արամայիս Ավետիսյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930