Լրահոս
Օրվա լրահոսը

Ականի  պայթյունից վիրավորված կապիտանի վիճակը  կայուն ծանր է, նա վաղը  կտեղափոխվի Երեւան

Մայիս 04,2017 22:50

Ինչպես արդեն տեղեկացրել ենք` այսօր՝ մայիսի 4-ին,  Տավուշի  սահմանագոտում ականի պայթյունից վիրավորված  կապիտան  Շիրազ Սահակյանի վիճակը կայուն ծանր է:  Բերդի զինվորական հոսպիտալից տեղեկացանք, որ նա հոսպիտալում վիրահատվել է: Շ. Սահակյանի  ձախ ոտնաթաթը ականի պայթյունից  պոկված է եղել, սրունքը՝ կոտրված, վիրահատության արդյունքում սրունքը պահպանվել է, ստորին երրորդականից ամպուտացիա է արվել:  Հոսպիտալից տեղեկացանք,որ  վաղը՝ մայիսի 5-ի առավոտյան Շ. Սահակյանը հետագա բուժման համար կտեղափոխվի Երեւան;

1969 թ. ծնված Շիրազ Սահակյանը Բերդի տարածաշրջանի սահմանամերձ  Չորաթան գյուղի բնակիչ է: Չորաթանի գյուղապետ  Վարուժան Բաղմանյանը հայտնեց, որ  ազգամիջյան կռիվների հենց սկզբից Շիրազ Սահակյանը եղել է առաջնագծում: Նա ամուսնացած է, ունի 2 երեխա,ո րոնք  ուսանող են:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031