Լրահոս
Օրվա լրահոսը

Դեպի դպրոց մայթերը «բռնագրավել» են

Մայիս 05,2017 17:00

Երթեւեկության կանոնները դպրոցում սերտած երեխաները դպրոցից դուրս այլ բան են տեսնում ու որքան էլ գիտեն, որ մայթերով պիտի քայլեն, կարմիր լույսի տակով չանցնեն` իրենց գիտեցածը պրակտիկայում չեն կարողանում կիրառել: Ջոն Կիրակոսյանի անվան դպրոց տանող ճանապարհի երկու կողմերում` մայթերին, ամեն օր ավտոմեքենաներ են կայանում` այնպես, որ երեխաները դպրոց գնալ-գալիս չեն կարողանում օգտվել մայթերից:

Նրանք ստիպված են լինում Չարենցի փողոցից մինչեւ վերեւում գտնվող դպրոց փողոցով քայլել: Այս տարածքում տեսախցիկներ չկան, ճանապարհային ոստիկաններն էլ նման մանր-մունր հարցերով երեւի չեն զբաղվում, հակառակ դեպքում գոնե մայթերին կայանելն արգելող նշան կտեղադրեին` աշակերտների անցուդարձն անվտանգ դարձնելու նպատակով:

 

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ»

04.05.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031