Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետարանի շարքային աշխատակիցը գնահատում է Երեւանի քաղաքապետերին. «Հրապարակ»

Մայիս 11,2017 11:56

Վարպետ Վաչիկի ընկերական շրջապատը եղել են արվեստագետները, մեկ էլ «գողականները»։

Քաղաքապետարանի հնաբնակներից է։ Երեւանի քաղաքապետարանի (քաղսովետի) մեխանիզացիայի վարչություն առաջին անգամ ոտք է դրել 1970-ին՝ որպես բուլդոզերավար, աչքի ընկնող աշխատող է

եղել, պատվոգրեր ու «պրեմիաներ» ստացել։ Մի քանի մասնագիտություն

ունի՝ կինոմեխանիկ, մեխանիզատոր, «սլեսար-ուբոռշչիկ» եւ այլն… «մաստեր նա վսե ռուկի»։ Աշխատել է 16 քաղաքապետերի օրոք՝ Գրիգոր Հասրաթյանից մինչեւ Տարոն Մարգարյան։ Ասում է՝ քաղաքապետարանում մարդ չկա, որին չճանաչի եւ որի մասին կարծիք չունենա։ Ասել է թե՝ «դիագնոզած» չլինի։ Հավանաբար, քաղաքապետարանում էլ չի գտնվի մեկը, ով Վաչիկին չճանաչի։ Հավաքարարի հաստիքով է աշխատում, աշխատավարձն էլ 122 հազար է, որից 1000 դրամը՝ «Ազգ-բանակի» ֆոնդին։

Վանո Սիրադեղյանն էլ թեեւ շատ թիկնապահներ ուներ, բայց «արտակարգ քաղաքապետ էր»։ «Մի մարդ, որ հանկարծ դիմեր, խնդիր չկար, գրպանից փող կհաներ, կտար։ Մի կին իմ աչքի առաջ եկավ ասաց՝ էլեկտրիկը լույսս կտրել է, ի՞նչ անեմ, Վանոն գրպանից 100 դոլարը հանեց, տվեց ասեց՝ առ, կտանես կտաս էլեկտրիկիդ, կասես, որ հանկարծ չփորձի քո լույսին մոտ գա։ Նաչարին հասնող էր»։

Հիշում է նաեւ, որ Սիրադեղյանի ժամանակ քաղաքապետարանի «դվիժոկն» էր աշխատեցնում, օր է եղել, որ 22 ժամ աշխատել է։ Ասում է՝ Սիրադեղյանը սովորություն ուներ ցերեկներն իր հանգստի սենյակում աչք կպցնել, հետո նոր անցնել բանուգործին։

Վահագն Խաչատրյանը վարպետի հիշողություններում մնացել է որպես ազիզ մարդ, կարգին տղա։ «Նա ասել էր, որ եթե գործարան-մործարանի սեփականաշնորհումն անում եք, բանվորին աշխատեցրեք, որ ես նրանից հարկ ու տուրք վերցնեմ, ա՜յ մարդ։ Դրա համար էլ գործից հանեցին, մի անգամ էլ վրեն կրակել էին, պատուհանի վրա անցք կար։ Քանի որ իմ աշխատանքային ժամը մեկ-մեկ ուշ էր ավարտվում, տուն գնալու հնարավորություն չէր լինում, իր սենյակի բանալին տալիս էր, ասում էր՝ հարց չկա, գիշերը մնա իմ սենյակում»։

Ասում է, որ շատ կուզեր, որ Խաչատրյանը նորից քաղաքապետ դառնար. «Երջանիկ կլինեմ, ինձ բռնվելիք չի լինի, ես կդառնամ Սուլթան Հարուն Ալ Ռաշիդը»։ Մի օր Խաչատրյանը կանչել է, ասել. «Վաչո, արի մի բաժին տամ՝ ղեկավարի։ Ասի՝ չէ, քանի որ դու քո մարդուն կուղարկես մոտս գործի, նա մի բան էն չի անի, ինձ դուր չի գա, վրեն կգոռամ, նա էլ կգա քեզ կբողոքի։ Դու էլ կկանչես կասես՝ Վաչո, ես քեզ գործի եմ դրել, որ դու իմ մարդկանց նեղացնե՞ս։ Չէ, ախպեր, ինձ պաշտոն պետք չի՝ ասի»։

Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031