Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանի հետընտրական հանդուգն խոստովանությունը

Հունիս 27,2026 10:00 Share

Հունիսի 25-ին ճեպազրույցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը արեց մի հայտարարություն, որը դուրս մնաց ընդհանուր ուշադրությունից, բայց որը՝ շատ կարեւորի մասին էր: «Այո, ես նաեւ ասել եմ՝ Արցախը Հայաստան է, եւ վերջ։ Եվ նախընտրական քարոզարշավի ընթացքում, դրանից էլ առաջ տասնյակ անգամներ եմ ասել՝ այո, ես այն մարդն եմ, որը դա ասել է։ Եվ այդ ասելու արդյունքում է, որ մենք հասել ենք այս կետին։ Եթե չասեի՝ մենք մնալու էինք այդ թակարդի մեջ այդ պատանդի կարգավիճակում, որովհետեւ այդպես էլ չէինք հասկանալու, լավ, մեզ հետ ի՞նչ է կատարվում եւ ինչո՞ւ է կատարվում»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Սա փաստորեն ուղղակի խոստովանություն է, որ ինքն այդ հայտարարությունն արել է իրավիճակը սրելու համար: Որովհետեւ, եթե Նիկոլ Փաշինյանն այսօրվա կետը համարում է դրա արդյունք, այլ ոչ թե հետեւանք, ապա նա այդ հայտարարությունը ներկայացնում է ոչ թե սխալ, այլ միտումնավոր արված սրացում: Չէ՞ որ պատերազմի, դրանում պարտության հետեւանքով է, որ «հասել ենք այս կետին»: Հակառակ պարագայում նա կասեր, որ այդ հայտարարության հետեւանքով ծանրացած իրավիճակը եւ զարգացումներն են իրեն բերել ներկայիս համոզման, որ պետք է գնալ ոչ թե կոնֆլիկտի, այլ հաշտվելու, համաձայնելու քաղաքականության, բերել այն եզրահանգման, որ պետք չէ գնալ հակադրության ճանապարհով, եւ այլն, եւ այլն: Բայց, նա չի ասում, թե սխալվել է, սխալ պատկերացումներից ելնելով է արել այդ հայտարարությունը: Նա ասում է, որ արել է այսօրվա արդյունքի համար: Իսկ այսօրվա «արդյունքը» Արցախի կորուստն է, ու արդեն Հայաստանի հանդեպ Ադրբեջանի շարունակվող հավակնությունները:

Գործնականում, սակայն, որքան էլ Փաշինյանը փաստորեն ինքն իր բերանով ըստ էության անում է սենսացիոն խոստովանություն, իմ գնահատականը շարունակում է մնալ տարբերվող: Ես կարծում եմ, որ նա ներկայումս ավելի գերադասելի է համարում խոսել «գիտակցված» քայլերի, քան սխալվելու մասին:

Որովհետեւ, եթե նա խոսի սխալվելու մասին, ապա այստեղ առաջանում է մեծ հարց՝ իսկ ո՞վ ասաց, թե նա չի սխալվում հիմա: Իսկ ո՞վ ասաց, որ տարիներ անց նա մի որեւէ պատճառաբանությամբ էլ չի ասի, որ գիտակցված զոհաբերել է անկլավները, Սյունիքի ճանապարհները, ադրբեջանցիների վերադարձը, հայկական գյուղատնտեսությունը,  եւ այլն, եւ այլն, որ փրկի օրինակ՝ Արարատյան դաշտի ինքնիշխանությունը: Ահա հանրային գիտակցության մեջ այս կասկածը թույլ չտալու համար էլ նա ավելի գերադասելի է համարում խոստովանելը, որ ամեն ինչ արել է գիտակցված, քան ասելը, թե՝ սխալվել է, եղել է ոչ կոմպետենտ՝  թե բանակցության, թե պատերազմ վարելու հարցում:

Հակոբ ԲԱԴԱԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Սվետլանա Հարությունյան says:

    19:00 | 22.08.2024
    «Նրա [նիկոլի] առաջարկած պետությունն օջախապետությունն է, որտեղ վերից վար իր հավատարիմներն են։ Որտեղ հլու են բոլորն ու անխոս։ Որտեղ չկան վեճ ու քննարկում։ … Որտեղ իր սխալների հետեւանքները երկրի վրա են ծանրանում, բայց ոչ երբեք իր ուսերին։» “Օջախապետությունն ու ոտանավոր գրող օջախապետը”, Վարդան Հարությունյան

    Դերակատարների մասին`
    Մեծ մասամբ, ահաբեկչական գործողությունից հետո դերակատարը առաջ է գալիս ու հռչակում իրեն` դափնիները ստանալու համար: նիկոլը ահաբեկիչ է: Արտաքին դերակատերնը ողջունում են այս քայլը, բայց դեռ կմնան լուռ:
    Ի դեպ. նա այս ելույթով նաև հայտարարեց, որ պատվերը լիակատար կատարելու, շարունակելու կամք ունի: նա “քաղաքական կամք” ունենալու հայտարարություն արեց 2018-ի վաղ գարնանը` Ս.Սարգսյանի Ցյուրիխյան արձանագրությունները չեղյալ հայտարարելուց հետո (մարտի 1, 2018):
    Արտաքին դերակատարները առաջ ԴԵՌ չեն գալիս հռչակելու իրենց դափնիները,, որովհետև ահագին բան կա Հայաստանից պոկելու ու նիկոլից բացի մեկ այլ հայ դա չի կարող անել:

  2. Նարեկ says:

    Նիկոլ Փաշինյանի խոսքերը 2020 թ․ նոյեմբերի 16-ից։

    «Վերջին երեսուն տարում մենք ապրել ենք պատերազմի բացառում, ոչ մի թիզ հող թշնամուն տրամաբանության մեջ։ Չենք էլ նկատել, որ այս երկուսի մեջ հակասություն կա։ Մեզ պետք էր ընտրություն կատարել եւ կենտրոնանալ այդ ընտրության վրա։ Վերջին երկուսկես տարում այդ ընտրությունը կատարել ենք, գուցե վատ ընտրություն ենք կատարել, բայց ես այդ ընտրությունը կատարել եմ եւ այդ ընտրության մեջ պարտվել եմ եւ կրում եմ դրա ամբողջ պատասխանատվությունը, բացարձակապես ուրիշ ոչ ոք»։

    Նիկոլ Փաշինյանի համար փաստորեն, ըստ երևույթին կարևոր չի էլ եղել, թե ինչ ելք կլինի իր քայլերի արդյունքում։ Ուղղակի, որպես պարապած, պատրաստված քաղաքական շառլատան, նա խոսել է բաներ, որ ներշնչող ու ոգեշնչող են, մարդկանց ստրով են՝ իսկի նկատի չունենալավ, չհավատալով իր խոսքերի ճշմարտությանը։ Խաբել է ու շարունակում է խաբել։

    Ու ֆիլմի չար հերոսի նման էլ կանգնում, պատմում է, թե ոնց է ծրագրել իր չար գործերը, ու մարմաջը չթաքցնելով պարբերաբար հոդվածներ է գրում՝ կասկածի առնելով հայոց ցեղասպանության եղելությունը ու դրա շուրջ փաստերը, հայերի համար բնակության համար հողերի շատ լինելը (գրել էր, թե Սինգապուրի օրինակով են առաջնորդվում, թե Հայաստանը թերբնակեցված է և այլն, և այլն)։

  3. Նարեկ says:

    Ու հիմա նորից՝ Նիկոլ Փաշինյանը վատ կերպար է հայոց պատմության մեջ։ Եթե նեռը մարմնանար, քայլեր հայոց մեջ, նիկոլ փաշինյան կերպարը կառներ, ով 2020 թվի պատերազմի ավարտից մի շաբաթ անց ակտիվորեն քաղաքացիական բախումներ էր հրահրում։ Նորից նայեք, թե ինչ ուներ ասելու 2020 թ․ նոյեմբերի 16-ին։

    https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2813963898923987

    Կան էս աշխարհում վատ մարդիկ, ու եթե չես կանխում նրանց, նրանք շատ աղետներ ու չարիք կարող են գործել։ Կան աշխարհում վատ մարդիկ, ում փրկությունը իրենց ու Աստծո միջև է միայն։ Նիկոլ Փաշինյանը էդ մարդկանցից մեկն է, վատ, վատ, վատ, վատ մարդ։ Չեզոք լինելը բարոյական անվստահության, թուլության նշան է, Նիկոլը վատ, վտանգավոր մարդ է, նրա հակապետական, հակահայ ծրագրերը պետք է կանխվեն։ Էն որ գործերի, կատարվող աշխատանքների ընթացքում հասցնում է նկարվել, դա չի նշանակում նա մեր երկրում ինչ֊որ բան է կառուցում։ Նիկոլը վատ մարդ է, վտանգավոր, նրա հակահայ ծրագրերը պետք է կանխվեն։

    Մեզ թվում ա, թե մոռանում ենք։ Ուղղակի, ամենօրյա նույն հանցավոր կերպարի եղծավոր իշխանության օրոք կարծես դժվար էլ է մեկ կոնկրետ բան հիշել ու մտապահել վտանգավոր, սպառնալի գաղափարների ու գործընթացների շարքում։

    Նիկոլ Փաշինյանը լավ մարդ չի։ Ասում եմ ավելի պարզ, քան քաղաքական վերլուծություններն են պահանջում։ Նիկոլ Փաշինյանը լավ մարդ չի։ Մի անգամ էլ եմ հիշեցնում․ Նիկոլ Փաշինյանը լավ մարդ չի։

    Վե՞րջը։ Բա հիմա վե՞րջը։

  4. Լավատես says:

    Այսօրվա ապազգային իշխանությունն անում է այնքան, ինչքան թույլ է տալիս այսօրվա ազգային ընդդիմությունը, այնպես որ ինչքան հայհոյում ենք ապազգային իշխանությանը, մի քիչ ավելի պետք է հայհոյենք ազգային ընդդիմությանը: Որքան համախմբված լինի այսօրվա ազգային ընդդիմությունը, այնքան այսօրվա ապազգային իշխանության մեջ գզվռտվոց կսկսվի եւ հակառակը, ինչքան անմիաբան լինի ընդդիմությունը, այնքան ուժեղ կլինի իշխանությունը: Սա բնության օրենքն է, էնտրոպիան՝ անկարգությունը, անմիաբանությունը որտեղ մեծանում է, նրա շուրջ մեծանում է կարգն ու միաբանությունը: Մեր ընդդիմությունը մի՞թե ի վիճակի չէ ձեւակերպել մեկ ընդհանուր քաղաքական ռազմավարություն, որի շուրջ բոլորը պատրաստ են միաբան լինել, թե՞ շարունակելու են ամեն մեկն առանձին առանձին ինչ որ բան անել: Հասկանանք, որ մեր երկրի ապազգային ուժերի թիկունքում գլոբալ ապազգային ուժերն են՝ իրենց ֆինանսներով, հետախուզությամբ եւ տեխնոլոգիական ռեսուրսներով, նրանց դեմ միայն համախմբված ազգային ուժերն են ընդունակ քաղաքական կռիվ տալ: Բոլոր ազգային քաղաքական ուժերին կոչ եմ անում Բոլորին դեմի տղաներին համոզեն քաղաքական գենշտաբ ստեղծել եւ բոլոր ազգային քաղաքական ուժերը մասնակցեն գենշտաբի աշխատանքներին եւ մշակեն միասնական ազգային քաղաքական դոկտրին: Հասունությո՛ւն, համախմբո՛ւմ եւ հաղթանա՛կ մեր ազգային քաղաքական ընդդիմությանը:

  5. Սվետլանա Հարությունյան says:

    Լավատես,
    Լավագույն դեպքում, սխալվում եք:
    «Այսօրվա ապազգային իշխանությունն անում է այնքան, ինչքան թույլ է տալիս…» արտաքին դերակատարը` Թուրքիան: Վաղը կանի ավելին երբ ‘շվցնեն’:

    «Ընդդիմության միասնականության» Ձեր կոչերը նույնպես Թուրքիայի խիստ խմբագրման տակ են` որը, բառի բուն իմաստով, վերահսկում է (նաև ֆիզիկապես) տեղեկատվությունը Հայաստանում: Մեր այս մեկնաբանությունները, օրինակ, չեն տարածվում, ընթերցվում են միայն նեղ շրջանակներում և մենք` մեկնաբանություն տեղադրողներս, իրենց ուշադիր վերահսկողության տակ ենք` այսօրվա ապազգային իշխանության խնդրանքով: Այնպես որ գործել հնարավոր է միայն խիստ գաղտնի ձևրով: Խոսել, մեկնաբանել դեռ ‘ամվտանգ’ է:

    Ինչպես հստակեցրեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը, նախքան իր մեկնելը, TRIPP-ը կիրառելու է ԱՄՆ->Թուրքիա->Ադրբեջան->Հայաստան շփման շղթան: Արտաքին դերակատարների ամբողջական ցուցակը:
    Իսկ Դուք կոչ եք անում «ավելի պետք է հայհոյենք ազգային ընդդիմությանը»…ի շահ ո՞ւմ, ո՞ր զարգացմանը: Հայհոյելուն 2020-ը վերջակետ է դրել: Հայհոյելու, թքելու շռայլությունը վարչապետական մենաշնորհ է այսօրվա ՀՀ-ում:

    Ավելի ու ամեն ձևով պետք է ԱՋԱԿՑԵԼ ազգային ընդդիմությանը:
    Թշնամին դռանը չի, ներսում է:

    • Լավատես says:

      Շնորհակալություն: Ընդունում եմ սխալս, հայհոյելը իմ ոճը չի: Համաձայն եմ ԱՋԱԿՑԵԼ ազգային ընդդիմությանը:

Պատասխանել