Լրահոս
Օրվա լրահոսը

Մանդատները վայր դնելով՝ ընդդիմությունը ոչ թե թուլացնում է իշխանությանը, այլ նրան օժտում է բացարձակ հայեցողությամբ․ «Փաստ»

Հունիս 27,2026 09:50 Share

Ժամանակակից հայաստանյան քաղաքական դիսկուրսում պարբերաբար շրջանառության մեջ է դրվում մի թեզ, որն իր հուզական հնչեղությամբ գրավիչ է, սակայն քաղաքագիտական և իրավական առումով՝ բացարձակապես սնանկ։ Խոսքը ընդդիմության կողմից պատգամավորական մանդատները վայր դնելու կամ դրանք «չվերցնելու» պահանջի մասին է։ Այս թեզը հաճախ մատուցվում է որպես սկզբունքայնության գագաթնակետ, մինչդեռ իրականում այն արհեստածին է, հանրային հուսահատության վրա կառուցված և զուրկ քաղաքական բովանդակությունից։ Իշխանափոխությունը մեխանիկական կամ սիմվոլիկ ակտ չէ, այն չի կարող տեղի ունենալ «օդից»։ Դա բարդ, ինստիտուցիոնալ և իրավաքաղաքական ընթացակարգերի համալիր է, որտեղ մանդատը ոչ թե արտոնություն է, այլ իշխանության փոփոխության հասնելու առանցքային գործիք։

Ցանկացած համակարգում իշխանափոխության իրավական հանգրվանը միշտ անցնում է խորհրդարանով։ Ազգային ժողովի լուծարումը, կառավարության անվստահությունը կամ վարչապետի փոփոխությունը պահանջում են հստակ ընթացակարգեր, որտեղ ուժերի բալանսի փոփոխությունը պարտադիր պայման է։ Մանդատները վայր դնելով՝ ընդդիմությունը ոչ թե թուլացնում է իշխանությանը, այլ նրան օժտում է բացարձակ հայեցողությամբ՝ ճանապարհ հարթելով միակուսակցական դիկտատուրայի համար։

Նույնիսկ ամենախոր քաղաքական ճգնաժամերի պարագայում, երբ օրակարգում հայտնվում է Ազգային ժողովի լուծարման հարցը, այդ պրոցեսի կառավարելիության և իրավական ձևակերպման մեջ ընդդիմության դերակատարությունը մնում է առանցքային։

Քաղաքականության մեջ պարզ մեխանիկական իշխանափոխություն գոյություն չունի։ Նույնիսկ այն դեպքում, երբ փողոցում առկա է հսկայական հանրային ճնշում, այդ ճնշումը պետք է կապիտալիզացվի և իրավական ձևակերպում ստանա խորհրդարանի դահլիճում։ Եթե դիտարկենք 2018 թվականի իրադարձությունները, ապա ակնհայտ է, որ չնայած համաժողովրդական մեծ ճնշմանը և գործող համակարգի փաստացի փլուզմանը, Նիկոլ Փաշինյանի ընտրությունը վարչապետի պաշտոնում տեղի ունեցավ բացառապես Ազգային ժողովում՝ սահմանադրական ընթացակարգերով։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930