Լրահոս
Օրվա լրահոսը

Աշտարակցիները հումորով շտաբ են որակում հին բաղնիքը

Մայիս 14,2017 16:00

Այսօրվա գերժամանակակից սպա-կենտրոնների փոխարեն տարիներ առաջ
Հայաստանում բազմաթիվ բաղնիքներ են գործել, ու բաղնիք գնալու յուրահատուկ ավանդույթ է եղել: Ըստ Երվանդ Շահազիզի՝ Հին Երեւանում կար 9 բաղնիք, դրանց մի մասը` Կոնդ թաղամասում: Հայտնի է եղել հատկապես Եղիազարովի բաղնիքը, որը տեղակայված էր այսօրվա Հանրապետության հրապարակի տարածքում: Ինչ վերաբերում է Աշտարակում գտնվող այս լքված շենքին, այն եւս երկար տարիներ որպես բաղնիք է ծառայել, սակայն այժմ դրա կողքով տեղացիները զգուշավորությամբ են անցնում:

Մեզ հետ զրույցում էլ ոմանք կատակեցին, թե շենքը կուսակցական շտաբ է: Ի դեպ, Աշտարակում մինչեւ 20-րդ դարի կեսերը բաղնիք չի եղել: Եվ ինչպես աշտարակցի գրող Վալտեր Արամյանն է գրել, Աշտարակի առաջին բաղնիքը կառուցել է բնիկ աշտարակցի տեր Արշակ Զաքարյանը: Վերջինիս երազանքն էր իր ծննդավայրում կառուցել այնպիսի հասարակական բաղնիք, ինչպիսին տեսել էր Երեւանում եւ Թիֆլիսում:

 

Լուսանկարը` ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ

«Առավոտ»

13.05.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031