Լրահոս
Օրվա լրահոսը

Իվետա Տոնոյանը՝ Իշխան Զաքարյանի՝ կառավարությունում պաշտոն ստանալու մասին (Տեսանյութ)

Մայիս 30,2017 13:44

Որտե՞ղ է Իշխան Զաքարյանը: Այս հարցը այսօր էլ շարունակում է ԱԺ-ում արդիական մնալ: ԱԺ արտահերթ նիստից բացակայում է նա: Ուստի լրագրողները «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Իվետա Տոնոյանից հետաքրքրվեցին, թե որտեղ է նա:

Իվետա Տոնոյանը պատասխանեց. «Իշխան Զաքարյանը լինում է ԱԺ-ում, այդ մասին ես տեղյակ եմ, ինքս հանդիպել եմ նրա հետ: Այս պահին, եթե չեմ սխալվում, նա Մոսկվայում է կարծեմ գտնվում՝ հանդիպումների է»:

Մամուլում շրջանառվում է, որ Իշխան Զաքարյանին կառավարությունում պաշտոն են խոստացել ու նա հնարավոր է պատգամավորական մանդատը վայր դնի: Այս առնչությամբ Իվետա Տոնոյանը պատասխանեց. «Իշխան Զաքարյանից երբեւէ նման մտադրության, ցանկության մասին չեմ լսել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031