Լրահոս
Օրվա լրահոսը

Հյու Հադսոնը` մեր «Ոսկե ծիրանում»

Հունիս 06,2017 20:45

«Ոսկե ծիրան» Երեւանի 14-րդ միջազգային կինոփառատոնի խաղարկային ժյուրիի նախագահն է շոտլանդական արմատներով բրիտանացի հանրահայտ ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր եւ դերասան Հյու Հադսոնը: Նա բազմաթիվ մրցանակակիր ֆիլմերի հեղինակ է, որոնցից մի քանիսին անդրադարձ կարվի: Հադսոնի նման հսկայի ներկայությունը ցանկացած փառատոնի համար պատիվ է եւ փաստում է նշաձողի բարձրության մասին:

Հյու Հադսոնը հրաշալի կրթություն է ստացել, ծառայել անգամ արքայական բանակում, ուր նրան շնորհվել է լեյտենանտի կոչում: Հյու Հադսոնի առաջին կինը նկարչուհի Սյուզեն Միչին է, իսկ երկրորդ անգամ ամուսնացել է դերասանուհի Մերիամ դ’Աբոյի հետ: Երիտասարդ տարիներին Հադսոնը համագործակցել է անուն հանած այնպիսի ռեժիսորների հետ, որոնց թվում էին Ալան Փարկերը, Ռիդլին, Թոնի Սկոտը:

Նրա մուտքը մեծ կինո նշանավորվել է «Հրակառքեր» ֆիլմով, որը նկարահանվել է իրական դեպքերի հիման վրա և պատմում է երկու վազորդների մրցակցության մասին, որոնք ներկայացնում են Մեծ Բրիտանիան՝ 1924 թվականին Փարիզում անցկացվող Օլիմպիական խաղերի ժամանակ:

«Հրակառքերը» 1981-ին Կաննի կինոփառատոնի երկու մրցանակ է ստացել, 4 «Օսկար», այդ թվում` «Lավագույն ֆիլմ» անվանակարգում (1982), նաեւ BAFTA-ի 3 մրցանակ: Հաջորդը «Greystoke: The Legend of Tarzan» ֆիլմ էր, որի գլխավոր դերերում նկարահանվել են Քրիստոֆեր Լամբերտը եւ Էնդի ՄակԴաուելը: Այս ֆիլմ էլ արժանացել է BFI-ի եւ Cezar Awards-ի, ինչպես նաեւ ներկայացվել Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծ» մրցանակին:

Իսկ «Ես երազում էի Աֆրիկայի մասին» (2000) ֆիլմից հետո Հյու Հադսոնը որոշակի ընդմիջում հայտարարեց ռեժիսորական աշխատանքի առումով եւ սկսեց հանդես գալ իբրեւ հեղինակավոր փառատոների ժյուրիի անդամ:

2016-ին նա կրկին կինո վերադարձավ «Ալտամիրա» ֆիլմով, որի գլխավոր դերերում նկարահանվել են Անտոնիո Բանդերասը, Ռուպերտ Էվերետը եւ Կլեման Սիբոնին: Ֆիլմը պատմում է Մարսելինո Սանս դե Սաուտոլայի մասին, որը հայտնաբերել է Ալտամիրա քարանձավը ու ժամանակին արժանացել գիտական հանրության ծաղրուծանակին: Ի դեպ, Ալտամիրան ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության հուշարձանների ցանկում է:

Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ
Հանդսոնը տիկնոջ` Մերիամ դ’Աբոյի հետ

Լուսանկարները` telegraph.co.uk, zimbio.com, pinterest.com, dvdtalk.com կայքերից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930