Լրահոս
Օրվա լրահոսը

«Բնական է, որ հայկական կողմը համանախագահներից կոշտ արձագանք է ակնկալում». քաղաքագետ Նարեկ Մինասյան

Հունիս 10,2017 18:41

«Ենթադրաբար, կողմերն աշխատելու են Անջեյ Կասպրշիկի գրասենյակի ընդլայնման՝ շփման գծում դիտորդների թվի ավելացման ուղղությամբ, որի մասին մոտ մեկ ամիս առաջ պայմանավորվածություն էր ձեռք բերվել»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների երեւանյան այցին, ասաց քաղաքագետ Նարեկ Մինասյանը:

Նա միաժամանակ նկատեց, որ ի տարբերություն հայկական կողմի, Ադրբեջանը մերժում է շփման գծում վերահսկողությանն ուղղված ցանկացած նախաձեռնություն:

Մեկնաբանելով ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի՝ այսօր հնչեցրած նկատառումը, թե «եռանախագահող երկրները պետք է ոչ միայն հայտարարություններ անեն, այլև համապատասխան կոնկրետ գործողությունների դիմեն, որպեսզի սանձեն Ադրբեջանի այս ապակառուցողական և սադրիչ քաղաքականությունը», Նարեկ Մինասյանն ասաց. «Բնական է, որ հայկական կողմը համանախագահներից կոշտ արձագանք է ակնկալում, բայց պետք է հաշվի առնել, որ նրանք չեն կարող գերազանցել իրենց մանդատով սահմանված լիազորությունները»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930