Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն է նշանակվել Մարկ Գրիգորյանը

Հունիս 12,2017 17:44

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի այսօրվա որոշմամբ՝ Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն է նշանակվել Մարկ Գրիգորյանը։

Մարկ Գրիգորյանը բանասիրական գիտությունների թեկնածու է, մինչեւ լրագրողական աշխատանքի անցնելը դասավանդել է Պուշկինի անվան միջնակարգ դպրոցում, Երեւանի պետական համալսարանում, «Անանիա Շիրակացի» համալսարանում։

Լրագրողական գործունեությունն սկսել է 1993 թվականին ԱԻՄ կուսակցության ռուսալեզու «Свобода» թերթում նախ որպես փոխխմբագիր, ապա գլխավոր խմբագիր։ 1995 թվականի ապրիլից աշխատանքի է անցել ամերիկյան AIM_ Armenian International Magazine ամսագրում որպես երևանյան թղթակից:

Ավելի ուշ ղեկավարել է Հայաստանի մամուլի ուսումնասիրության խնդիրներով զբաղվող «Թիմ» հասարակական կազմակերպությունը։ 1998 թվականից գլխավորել է «Համագործակցություն և ժողովրդավարություն» հասարակական կազմակերպությունը։

Մարկ Գրիգորյանը նաեւ Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի ներկայիս «Կովկաս» ինստիտուտի համահիմնադիրներից է, 2001- ին եղել է ինստիտուտի փոխտնօրենը։

2002 թվականի հոկտեմբերի 22-ին Երևանում նրա դեմ կազմակերպված մահափորձից եւ դրան հետեւած իրադարձություններից հետո բնակություն է հաստատել Լոնդոնում։ Միացյալ Թագավորությունում աշխատել է նախ Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտում (IWPR), իսկ 2003- ի սեպտեմբերից BBC հեռուստառադիոկորպորացիայում։

2014- ին վերադարձել է Հայաստան, աշխատել PanArmenian Media Group-ում, «Արմենիա» հեռուստաալիքում վարել «Հատման կետ» ծրագիրը, ATV-ում հեղինակել, վարել և հեռարձակել է «Անծանոթ Երևան» հաղորդաշարը, ինչպես նաև «Տետատետ» հարցազրուցային ծրագիրը:

2016 թվականից Հայաստանի հանրային ռադիոյի գործադիր տնօրենի խորհրդականն էր:

Ի դեպ՝ Հանրային ռադիոյի նորանշանակ գործադիր տնօրենը անվանի ճարտարապետ Մարկ Գրիգորյանի թոռն է, Հայաստանում կիրառական և մաթեմատիկական լեզվաբանության հիմնադիրներից բանասիրական գիտությունների դոկտոր Վլադիմիր Գրիգորյանի որդին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930