Լրահոս
Օրվա լրահոսը

Երգիչ Արմեն Մովսիսյանն աջակցել է Բերձորում կառուցվող ռմբաապաստարանի շինարարությանը

Հունիս 20,2017 10:39

Հունիսի 18-ին ճանաչված երգիչ Արմեն Մովսիսյանը համերգով հանդես եկավ Ստեփանակերտում, իսկ մեկ օր անց՝ Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորում:

Շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Հարութ Ավանեսյանը ներկայացրեց երգչին և նշեց, որ նա այստեղ է շրջվարչակազմի ղեկավարի օգնական, «Հայրենասեր» բարեգործական հասարակական կազմակերպության համահիմնադիր Ստեփան Սարգսյանի հրավերով: Ստ. Սարգսյանը շնորհակալություն հայտնեց՝ հրավերն ընդունելու համար և հավելեց, որ Ա. Մովսիսյանը և լոսանջելեսյան ընկերներն անցած ապրիլյան պատերազմական իրադարձությունների օրերին ստեղծել են «Հայրենիքիս» բարեգործական կազմակերպությունը, որը պատերազմական իրադարձությունների օրերին, դրանից հետո իր աջակցությունն է ցուցաբերում Արցախին: Այս հարցում իրար հետ համագործակցում են «Հայրենասեր» ու «Հայրենիքիս» կազմակերպությունները:

Ա. Մովսիսյանը համերգը սկսեց «Արի, մեկ էլ լռենք» երգով: Համերգի ընթացքում հնչեցին 10-ից ավելի՝ հայրենիքին, երգչին շատ հարազատ անձերին նվիրված երգեր: Մեր ժողովրդին հայտնի «Զինվորի երգը» ևս հեղինակել է Ա. Մովսիսյանը, այն գրվել է Արցախյան գոյամարտից առաջ և նվիրված է երգչի պապին, նրա հայ զինակիցներին, կես միլիոնից ավելի այն հայորդիներին, ովքեր մասնակիցը եղան Մեծ Հայրենականին: Հետագայում երգը դարձավ նաև Արցախյան գոյամարտի մասնակիցների երգը. «Խրամատի մեջ մի պատանի զինվոր կարոտած նամակ էր գրում…»:

Մոտ մեկ ժամ սիրված երգչի երգերը հնչեցին Բերձորի դպրոցի դահլիճում և ոգևորեցին ու հուզեցին ներկաներին, արժանացան բուռն ծափողջյունների:

Համերգից հետո շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանը շրջվարչակազմի շնորհակալագիր հանձնեց երգչին՝ քաղաքում կառուցվող ռմբաապաստարանի շինարարությանն աջակցելու համար:

Անսպասելի էր պարգևը երգչի համար, հայտնեց շնորհակալություն ՝ ասելով, որ սա մեծ պարգև է իր և իրենց կազմակերպության համար:

Ընթացքում զրուցեցի երգչի հետ. տեղեկացրեց, որ արդեն 10 տարի է, ինչ բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, սակայն հայրենիքի կարոտը մշտապես սրտում է, և ինքն ու ընկերներն ամեն կերպ փորձում են օգտակար լինել հայրենիքին: Կազմակերպել են դրամահավաք և 2016-ի ապրիլյան իրադարձությունների ժամանակ նահատակվածների ընտանիքներին են հատկացրել 250-ական ԱՄՆ դոլար գումար: «Հայրենասեր»-ի հետ իրականացրել են տարբեր բարեգործական ծրագրեր, որոնք լինելու են շարունակական: Երևան մեկնելուց երգիչը Բերձորի Արցախյան գոյամարտի հուշահամալիրում ծաղիկներ խոնարհեց և հարգեց նահատակ քաջորդիների հիշատակը:

 Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. անահիտ says:

    Հառգելի խմբագրություն չեք կարծում որ դա զինվորական գախտնիք է երբ նշում եք տաքստոցի վայրը․․․․ Բերձոր

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930