Լրահոս
Օրվա լրահոսը

Վահրամ Բաղդասարյան. «Կունենանք աճողական Հայաստան»

Հունիս 20,2017 23:40

«Կառավարության ծրագրում բավականին բազմաբովանդակ ներառված են բոլոր ոլորտները: Ներկայացվել է կանխատեսելի, իրատեսական, հավակնոտ, ըստ տարեթվերի նախատեսված միջոցառումների ծրագիր, որը պետք է իրականացվի թիմային աշխատանքի արդյունքում»,- այսօր, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Հիշեցնենք, այսօր վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության ծրագիրը քննարկել է նաեւ ՀՀԿ խմբակցության հետ: Խմբակցության նիստը կայացել է ՀՀԿ գրասենյակում: Նիստին մասնակցել է նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Կառավարության ծրագիրը իշխող ՀՀԿ-ն անցած շաբաթ քննարկել էր նաեւ գործադիր մարմնի նիստում եւ հավանության արժանացրել:

«Վարչապետն իր և կառավարության անդամների կողմից վստահաբար պատրաստակամություն է հայտնում իրականացնել ծրագիրը և հասնել ներկայացված թվային ցուցանիշներին»,­-ասել է Վահրամ Բաղդասարյանը`հավելելով, որ վաղը խորհրդարանում քննարկման դրվող ծրագիրն իր ոճով տարբերվում է նախորդ տարիների ծրագրերից: «Հինգ տարի անց Հայաստանը կլինի այնպիսին, ինչպիսին ներկայացված է ծրագրով: Կունենանք աճողական Հայաստան»,- վստահեցրել է Վահրամ Բաղդասարյանը:

ՀՀ կառավարությունը առաջիկա 5 տարիներին իր ծրագրի իրագործմամբ խոստանում է ՀՆԱ-ի միջին հաշվով 5 տոկոս աճ, արտահանման նշանակալի աճ` ապրանքների և ծառայությունների արտահանման մասնաբաժինը ՀՆԱ­-ում հասցնելով 40­-45 տոկոսի, աղքատության կրճատում`նվազագույնը  12 տոկոսով, անվանական նվազագույն աշխատավարձի 25 տոկոս աճի, զբաղվածության  ապահովում եւ այլն:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930