Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտոն՝ դրախտավայրում․ Հովսեփ Սիմոնյանն այսօրվանից նոր գործի անցավ

Հունիս 26,2017 14:48

Շիրակի նախկին մարզպետ Հովսեփ Սիմոնյանն այսօր նշանակվել է «Արփի լիճ ազգային պարկի» տնօրենի ժ/պ։ Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեց հենց Հովսեփ Սիմոնյանը։ Մեր հարցին՝ գո՞հ եք, թե՞ դժգոհ Ձեզ առաջարկվող պաշտոնից, նախկին մարզպետն ասաց, որ իրեն առաջարկվել են մի քանի պաշտոններ մայրաքաղաքում, բայց այս պահին նպատակահարմարը Շիրակի մարզում մնալն է։

Հիշեցնենք, որ «Արփի լիճ ազգային պարկը» ստեղծվել է 2009 թվականին, մի կողմից սահմանակից է Վրաստանին, մյուս կողմից՝ Թուրքիային, գտնվում է Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում ու զբաղեցնում է մոտ 25 000 հա տարածք։

Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը մտադրված էր այստեղ զարգացնել էկոտուրիզմը, հյուրանոցներ կառուցել, տեղում էկոլոգիապես մաքուր գյուղատնտեսական արտադրանք ստանալ, որոնք, սակայն, այդպես էլ իրականություն չդարձան։ Այդուհանդերձ նկատենք, որ այդ տարածքն՝ իր բնությամբ, կուսական անտառներով, դրախտավայր է հիշեցնում։ Այնտեղ գտնվում է Շիրակի մարզի ամենամեծ լիճը՝ Արփին, որտեղ հազվագյուտ բույսեր, Կարմիր գրքում գրանցված տեսակներ կան, մասնավորապես ջրաշուշան։ Հովսեփ Սիմոնյանի աշխատանքը կլինի այդ տարածքում կենսաբազմազանության պահպանումը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Պարույր says:

    Նախկին տնօրենն՝Արան,դատի է տվել իրեն անհիմն ազատելու և Յուսուֆին իր տեղը նշանակելու համար:Հլը թող այդքան շուտ չուրախանա դաշնակացական ընկերը:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930