Լրահոս
Օրվա լրահոսը

«Մանկական աշխարհը» ուրվականի է վերածվել

Հուլիս 07,2017 16:00

Երեւանի կենտրոնում գտնվող Կենտրոնական հանրախանութը կամ, այսպես կոչված, «Մանկական աշխարհը» ժամանակին նախագծել են Արսեն Ահարոնյանը, Հովհաննես Մարգարյանը, Միքայել Մազմանյանը եւ Գեւորգ Քոչարը: Շենքը բացվել է 1937թ.: «Մանկական աշխարհի» հետ շատերը գունեղ մանկական հիշողություններ ունեն, իսկ մեծերն ասում են, որ այս շենքի պահեստում ժամանակին ապրել է նաեւ ծաղկավաճառ Կարա Բալան: Այժմ հանրախանութը փակ է, որոշ տեղեկություններով՝ այն սեփականաշնորհվել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի կողմից, որի ներկայացուցիչների հետ կապ հաստատել չհաջողվեց: «Մանկական աշխարհն» այսօր քաղաքի կենտրոնում ծվարած ուրվականի է նման: ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունից «Առավոտին» տեղեկացրին, որ «Մանկական աշխարհ» հանրախանութի մասնավորեցման գործարքը վարչության կողմից չի իրականացվել, հետեւաբար վարչությունը վերջինիս վերաբերյալ տեղեկատվությանը չի տիրապետում:

Կարդացեք

Լուսանկարը՝
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ

 

«Առավոտ»

07.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31