Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Քլիվլենդի հոգևոր հովվին

Հուլիս 26,2017 17:05

Հուլիսի 26-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ԱՄՆ Արևելյան Թեմի Քլիվլենդ քաղաքի Սբ. Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հրաչ քահանա Սարգսյանին և երեցկնոջը՝ Նաիրա Սարգսյանին:

Ողջունելով հյուրերին՝ ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց եկեղեցու դերը համայնքի համախմբման, լեզվի և ինքնության պահպանության գործում:

Նախարարը մանրամասնորեն ներկայացրեց Սփյուռքի նախարարության ծրագրերը, շեշտեց սփյուռքի նախարարության հետ գործակցության աշխուժացման, ծրագրերին ավելի ակտիվ մասնակցության կարևորությունը:

Հյուրերը շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության համար՝ հավելելով, որ իրենց կարողության սահմաններում փորձում են օգտակար լինել համայնքին: Նրանք պատրաստակամություն հայտնեցին ավելի սերտորեն համագործակցել նախարարության հետ, ակտիվորեն մասնակցել նախարարության ծրագրերին:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31