Լրահոս
Օրվա լրահոսը

Վարկած. Շամիրամ գյուղում Քալաշյանը վրեժ էր լուծում ՌԴ-ում եղբոր սպանության համար. «Իրավունք»

Օգոստոս 02,2017 10:58

Երեկ դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղում։ Արմավիրի մարզի Արաքս համայնքի բնակիչ, ազգությամբ եզդի Թելման Քալաշյանը. ինքնաձիգով զինված մտել է Շամիրամ գյուղի գերեզմանների հարեւանությամբ գտնվող սգո սրահ եւ անկանոն կրակոցներ արձակել այնտեղ գտնվողների ուղղությամբ։ Արդյունքում երեք հոգի տեղում մահացել են, մեկը՝ հիվանդանոցում: Վեց մարդ էլ ստացել է տարբեր աստիճանի վիրավորումներ։

Նշենք, որ գյուղի մեր արժանահավատ աղբյուրների փոխանցմամբ, Քալաշյանը սգո սրահում առաջին կրակոցները արձակել է Ռուսաստանից եկած Օզմանյան եղբայրների ուղղությամբ, ովքեր տեղում մահացել են։ Նույն աղբյուրների փոխանցմամբ, եղբայրներից մեկը՝ Ամրոն հայտնի հեղինակություն է Ռուսաստանում։

Ի դեպ, այս հանգամանքը խոսում է այն վարկածի օգտին, թե Քալաշյանը վրեժ էր լուծում ՌԴ-ում եղբոր սպանության համար։

Առավել եւս, որ մեր մեկ այլ աղբյուր էլ տեղեկացրեց, թե գյուղում քիչ են հավատում մյուս վարկածին, թե կրակել է ինչ-որ պարտք ու պահանջի կամ բիզնեսի համար. «Եթե փողի պատճառով մեկի հետ խնդիր ուներ, ինչո՞ւ պետք է այսքան մարդու ներկայությամբ զենքի դիմեր։ Որ նաեւ անմեղ մարդիկ տուժեին, այսքան աղմուկ լիներ ու բոլոր եզդիներն այսքան լարվեին իր դե՞մ։ Մի մեկուսի վայրում կկրակեր կոնկրետ այդ մարդու վրա ու վերջ…»։

Իսկ Ռուսաստանից եկած հեղինակության վրա կրակելու այլ առիթ ոճրագործը կարող էր այլեւս չունենալ…

Իլոնա ԱԶԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրավունք» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031