Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱՍ սուպերմարկետների ցանցը ներկայացնում է ծովամթերքի ամենալայն տեսականին. (Ֆոտոշարք)

Օգոստոս 04,2017 19:00 Share

SAS Group-ը շարունակում է ընդլայնել SAS սուպերմարկետներում ծովամթերքների տեսականին: Ինչպես մեզ տեղեկացրին SAS Group-ից, Արշակունյաց 11/1, Քաջազնունի 20/1 և Իսահակյան 35 -ում գործող SAS սուպերմարկետներում ներկայացված է ծովամթերքի մեծ ու բազմազան տեսականի, որտեղ ծովամթերքի գուրմանները կարող են գտնել ամենաէկզոտիկ ձկնատեսակները:

Տեսականին բերվում է խանութներ յուրաքանչյուր առավոտ ՝ ներառյալ կենդանի ծովախեցգետիններ, լոբստերներ, գորտի տոտիկներ, միդիաներ, թարմ նորվեգական սաղմոն, դորադո, ութոտնուկ, կամբալա, սիբաս, սաղմոնի ֆիլե, ոստրե,  օձաձուկ…

Ներմուծված կենդանի ձկնատեսակներն ու ծովամթերքները պահվում են հատուկ ակվարիումներում, որոնք լցված են բացառապես ծովի և օվկիանոսի ջրերով: Ընդ որում ծովամթերքի թարմ տեսականին ներմուծվում է անմիջապես Նորվեգիայից, Հոլանդիայից, Ֆրանսիայից և առաքվում ՀՀ ողջ տարածքով և Արցախով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել