Լրահոս
Օրվա լրահոսը

Բողոքի ակցիայի մասնակիցները Հաղարծնում երկուսուկես ժամ փակել են միջպետական ավտոճանապարհը

Օգոստոս 04,2017 18:40

Այսօր՝ օգոստոսի 4-ին, ժամը մոտավորապես 14. 30-ից մինչեւ ժամը 17-ը Դիլիջան համայնքի մաս կազմող Հաղարծին գյուղում` ի նշան բողոքի, մարդիկ փակել են միջպետական ավտոճանապարհը: Դրա հետեւանքով բազում կիլոմետրեր ավտոմեքենաների խցանում է եղել:

Ճանապարհ փակողները բողոքել են,որ իրենք հնարավորություն չունեն անտառից փայտ բերելու, ձմռան վառելափայտի հարցը լուծելու: Վերջերս «Դիլիջան» ազգային պարկի տնօրեն է նշանակվել Արմեն Աբրահամյանը, անտառի նկատմամբ հսկողությունն ավելի է խստացվել: Ակցիայի մասնակիցների մեջ, բացի Հաղարծնի բնակիչներից, եղել են նաեւ Իջեւանի տարածաշրջանի բնակիչներ:

Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանը հայտնեց, որ ինքը, ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Գրիգոր Գրիգորյանը, ոստիկանության Դիլիջանի բաժնի պետ Վահե Ղազարյանը, Տավուշի մարզի դատախազ Վիկտոր Գրիգորյանը հանդիպել են ակցիայի մասնակիցների հետ: Նա ասաց, որ այժմ էլ, համապատասխան փաստաթղթի առկայության դեպքում, բնակիչները կարող են օգտվել անտառից, սակայն ակցիայի մասնակիցների մեջ մարդիկ կային, ովքեր կամենում են մեկ փաստաթղթով անտառից երկու անգամ փայտ բերել:

Համայնքապետի վկայությամբ՝բանակցությունների արդյունքում որոշվել է, որ առաջիկա երկուշաբթի, օրվա երկրորդ կեսին Տավուշի մարզ կժամանի «Հայանտառի» գլխավոր տնօրենը, ով խնդրի առնչությամբ բնակիչներին կհանդիպի, նրանց հետ քննարկում կանցկացնի:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարները՝ MAMUL.am-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ալֆրեղ says:

    Էգոիզմի դասական օրինակ։ինչ մեղք ունեն վարորդները որ կանգնած են մնում ժամերով։ում դեմ բողոք ունեն թող գնան նրա տան դուռը փակեն։պետք է ոստիկանությունը խիստ միջոցներ ձեռնարկի բացառելու այդպիսի դեպքերը

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031