Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի պետական համալսարանի առկա համակարգում կսովորեն 373 առաջին կուրսեցիներ

Սեպտեմբեր 01,2017 19:44

Այս ուսումնական տարում Արցախի պետական համալսարանի առկա բաժին է ընդունվել 373 ուսանող: Նախորդ տարի առաջին կուրս ընդունված ուսանողների թիվը  կազմել է 483: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը:

Նրա խոսքով ուսանողների թվի նվազումը պայմանավորված է  այս տարի դպրոցական շրջանավարտների քիչ թվաքանակով:

‹‹Մասնագիտությունների ընտրության հարցում ցավոք որևէ էական փոփոխություն չկա: Ամենամեծ խմբերը շարունակում են լինել իրավագիտության, ֆինանսներ,  տեղեկատվական տեխնոլոգիաներ ֆակուլտետներում: Վերջինիս մասով աշխուժացումը շատ ողջունելի է, որովհետև այդ մասնագետների  կարիքը կա››,- առաջին կուրսեցիների ընտրած մասնագիտությունների վերաբերյալ պարզաբանումներ է տալիս համալսարանի ռեկտորը:

Մ.Մինասյանը նշում է, որ  պասիվություն  կա քաղաքագիտություն մասնագիտության ընտրության հետ. ‹‹Բնագիտական մասնագիտությունների մասով որոշակի դրական տեղաշարժ ունենք ֆիզիկայի և մաթեմատիկայի գծով, բայց ոչ քիմիայի: Արդեն երկրորդ տարին է մենք քիմայի առկա համակարգում խմբեր չենք ունենում››:

Անդրադառնալով մագիստրատուրայում սովորող ուսանողներին ԱրՊՀ ռեկտորը նշում է, որ կան ձևավորված խմբեր , բայց քիչ են և դա բնական է , քանի որ բակալավրիատն ավարտած ուսանողները հասկանում են, որ մագիստրատուրայում պետք է սովորի այն անձը, ով պետք է հետագայում զբաղվի գիտությամբ:

Դավիթ ԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930