Լրահոս
Օրվա լրահոսը

ԶՈՒ շտաբի գլխավոր պետը՝ շքեղ մեքենաների ու զինծառայողի՝ հաց գողանալու մասին (Տեսանյութ)

Սեպտեմբեր 18,2017 11:54

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը չի մեկնաբանում ՀՀ-ի՝ Վրաստանում զորավարժություններին չմասնակցելու որոշումը:
«Նախարարը մեկնաբանել է, մեկնաբանել է այնպես, ինչպես պլանավորված է եղել»,- ասաց պաշտոնյան ու բացառեց այդ հարցում ՀԱՊԿ-ի ճնշումները:

Aravot.am-ը պարոն Հակոբյանից հետաքրքրվեց՝ զինծառայողները զորամասերում սովա՞ծ են մնում, որ ուտելիքի գողության դեպք է գրանցվել, ի պատասխան ասաց. «Ոչ, անդաստիարակ է եղել»:

Հիշեցնենք, որ զինվորը մտել էր արցախցու տուն ու գողացել մեկ թթվասեր, երկու հատ հաց ու կետչուպ:

Դիտարկմանը, թե շատ քննադատություններ կան, որ սփյուռքից խոշոր գումարներ են գալիս, բայց այդ գումարներով ոչ թե զինտեխնիկա է գնվում, այլ Արցախի իշխանությունները շքեղ մեքենաներ են գնում, պարոն Հակոբյանը պատասխանեց. «Այդ հարցը չեմ կարող մեկնաբանել Արցախի իշխանությունների փոխարեն»:

Մանրամասները՝  տեսանյութում

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սոված մարդու դաստիարակվածը որն է,անդաստիարակը՝ որը:Իսկ պարոն պաշտոնյան դաստիարակվա՞ծ է….չէ՞ որ ստում է:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930