Լրահոս
Օրվա լրահոսը

Հարցաքննվեց սպանված փորձագետին վերջինը տեսած երիտասարդը

Սեպտեմբեր 26,2017 21:35

Հասարակական գործիչ Կարեն Վարդանյանի սպանության գործով դատաքննությանն այսօր հարցաքննվեց գործով վկա Մանուկ Ստեփանյանը: Նա վերջին անձն էր, որը Կարեն Վարդանյանին սպանվելուց առաջ տեսել էր:

Վերջինս պատմեց, որ Կարեն Վարդանյանի հետ մտերիմ հարաբերություններ է ունեցել ու դեպքի օրը նրան մինչեւ Սասունցի Դավիթ կայարան է ուղեկցել: Նրա պատմելով՝  Կարեն Վարդանյանը նշված օրը Դուբայ էր մեկնում: Վկան նաեւ պատմեց, որ այդ օրը ցուրտ էր, ու ինքը չի կարողացել երկար սպասել մինչեւ Կարեն Վարդանյանը մեքենա նստի, վերջինիս հրաժեշտ է տվել ու հեռացել է՝ նրան թողնելով կանգառում. «Կարենը բարձր տրամադրություն ուներ, ուրախ էր, որ գնում էր Դուբայ»:

Մանուկ Ստեփանյանի խոսքով, ինքն ավելի ուշ է իմացել, որ Կարեն Վարդանյանը անհետացել է, Ոստիկանությունը նրան փնտրում է:

Վկան Կարեն Վարդանյանի հետ գործնական մտերմություն է ունեցել, նրա խոսքով, վերջինս իրեն օգնում էր CV-ներ պատրաստել, ինքն էլ մագիստրոսական թեզերի հետ կապված աշխատանքներ էր իրականացնում: Այսօրվա դատական նիստն ավարտվեց այս վկայի հարցաքննությամբ: Նա էական հանգամանքներ գործի վերաբերյալ չհայտնեց: Հաջորդ նիստը նշանակվեց հոկտեմբերի երեքին, այդ օրը հարցաքննվելու են ամբաստանյալները:

Հիշեցնենք, որ Գևորգ Զոհրաբյանին և Արթուր Միհրանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրան նախնական համաձայնությամբ խմբի կազմում վստահությունը չարաշահելու և խաբեության միջոցով Գ․Զոհրաբյանը գաղտնի առևանգել է Կարեն Վարդանյանին այնուհետև նույն անձի հետ խմբի կազմում շահադիտական դրդումներով դիտավորությամբ ապօրինաբար զրկել կյանքից, որից հետո նույն անձի հետ նախնական համաձայնությամբ խմբի կազմում գաղտնի հափշտակել Կարեն Վարդանյանի զգալի չափի գույքը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930