Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՏՄ-ում մեր վզին չեն փաթաթում, բայց պարտավոր ենք հետեւել տեխնիկական ընդհանուր կանոնակարգերին (Տեսանյութ)

Հոկտեմբեր 10,2017 12:59 Share

«Ամեն երկիր ունի իր չափման համակարգը եւ հնարավոր չէ միավորել մի միության մեջ ու տվյալ երկրի վզին փաթաթել այդ համակարգը, չի կարող նման բան լինել, բայց պետք է չափումների արդյունքները համադրելի դարձնել»,-այսօր տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կազմակերպած համաժողովի ժամանակ ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Տեխնիկական կանոնակարգման եւ հավաստագրման բաժնի ներկայացուցիչ, փորձագետ Նինա Վլադիմիրովնան: Փորձագետը ներկայացրեց տեխնիկական կանոնակարգման համակարգը ԵՏՄ-ում` նշելով, որ առանց այդ կանոնակարգերը համադրելի դարձնելու հնարավոր չէ միության անդամ երկրների մեջ մարդկանց առողջության համար անվտանգ առեւտուր:
«Երկրները, որոնք հավաքվել են մեկ միությունում առեւտուր անելու, պետք է ունենան մեկ միասնական համակարգեր»,-ասաց փորձագետը:

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Լեւոն Խալիկյանի խոսքով, ԵԱՏՄ-ի կողմից ընդունվել են տեխնիկական կանոնակարգերը, որոնց համաձայն՝ տնտեսվարողները պարտավոր են ունենալ համապատասխան սերտիֆիկատ, հայերեն մակնշում` հակառակ դեպքում նրանց ապրանքը շուկայից կհանվի: Ըստ պարոն Խալիկյանի, ԵԱՏՄ անդամ երկրների համար գործում են նոր չափորոշիչներ, որոնք ընդունվել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից եւ անդամ երկրները պարտավոր են ապահովել դրանց կիրարկումը:

Նրա խոսքերով՝ այսօրվա սեմինարի նպատակն է ներկայացնել չափումների միասնականության ապահովման տվյալների փոխադարձ ներկայացման կարգը, չափագիտական վկայագրման մեթոդաբանության կարգը, ինչպես նաեւ ԵՏՀ-ի կողմից հաստատված փաստաթղթերի կիրառման հետ կապված հարցեր, չափումների միջոցների տեսակի հաստատման եւ չափումների միասնության ապահովման աշխատանքների փոխադարձ ճանաչման միասնական կարգերը:

Մանրամասները` տեսանյութում

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031