Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանցի գործընկերոջ հետ նախարարը քննարկել է հայ-իրանական առևտրաշրջանառության ավելացման հնարավորությունները

Հոկտեմբեր 10,2017 17:01 Share

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այսօր Թեհրանում հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Մուհամադ Շարիաթմադարիի հետ։

Նախարար Կարայանը հանդիպման ընթացքում նշել է, որ Իրանի հետ առևտրաշրջանառությունը դեռ չի բավարարում և այն առնվազն կրկնապատկելու ներուժ կա։ Մուհամադ Շարիաթմադարին, համաձայնելով գործընկերոջ հետ, հավելել է, որ նախարարության հետ իրականացվող քայլերը հենց դրան են ուղղվելու։

Կողմերը զրույցի ընթացքում անդրադարձել են ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի ժամանակավոր համաձայնագրի ընթացքին։ Նախարար Մուհամադ Շարիաթմադարին շնորհակալություն է հայտնել հայկական կողմին գործընթացին աջակցություն ցուցաբերելու համար։ Հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել հետագայում ևս աջակցել գործընթացին՝ հույս հայտնելով, որ կողմերը կարճ ժամկետում ձեռք կբերեն վերջնական պայմանավորվածություններ։

Սուրեն Կարայանը և Մուհամադ Շարիաթմադարին քննարկել են համատեղ արտահանող-ներմուծող ընկերությունների գործակցության հեռանկարները։ Հստակեցվել են այս մասով պատասխանատուները, այն է` հայկական կողմից՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը, իրանական կողմից՝ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի տեղակալ Մոջթաբա Խոսրով Թաջը։

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել առ այն, որ առաջիկայում կխմբավորվեն երկկողմ ապրանքները՝ անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու դեպի երկու երկրների շուկաներ դրանց դյուրացված մուտքի համար։

Նախարարներն անդրադարձել են նաև «Մեղրի» և «Արաս» ազատ տնտեսական գոտիների համագործակցությանը։ Ըստ պայմանավորվածության՝ «Մեղրի» ԱՏԳ-ում հատուկ տարածք կհատկացվի իրանական սերտիֆիկացման ծառայությունների համար։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև արդյունաբերության ոլորտում համագործակցության հեռանկարները և համատեղ արտադրությունները, որոնց պարագայում Հայաստանը կհանդիսանա հարթակ այլ շուկաներ մուտք գործելու համար։

 

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031