Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՊ-ի ներկայացուցիչներն այցելել են հացադուլ հայտարարած Ներսես Պողոսյանին

Հոկտեմբեր 18,2017 18:20

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները  2017 թվականի հոկտեմբերի 17-ին չհայտարարված այց են կատարել ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։

Նրանք առանձնազրույց են ունեցել հացադուլ հայտարարած Ներսես Պողոսյանի հետ, ուսումնասիրել վերջինիս վերաբերյալ կազմված համապատասխան բժշկական փաստաթղթերն ու պահման պայմանները:

Առանձնազրույցի ընթացքում Ն. Պողոսյանը նշել է, որ ունի առողջական խնդիրներ՝ գլխացավեր, ինչպես նաև ցավեր ստամոքսի և երիկամների շրջանում:

Այցի ընթացքում կրկին արձանագրվել է, որ Ներսես Պողոսյանը շարունակում է հրաժարվել բուժօգնությունից:

Քրեակատարողական հիմնարկի բուժանձնակազմի հետ տեղի են ունեցել համապատասխան քննարկումներ՝ կապված նրա առողջական վիճակի և դրա նկատմամբ վերահսկողության հետ:

Ներսես Պողոսյանը ներկայացրել է նաև իր քրեական գործի դատական քննությանն առնչվող խնդիրներ, որոնք դուրս են Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների շրջանակից:

Տեղեկացնենք, որ Ն. Պողոսյանի՝ հացադուլում գտնվելու նախորդ այցի արդյունքներով Մարդու իրավունքների պաշտպանն արդեն իսկ համապատասխան գրություն է ուղարկել իրավասու մարմնին:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը մշտական կապի մեջ է գտնվում Ներսես Պողոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանի հետ:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031