Լրահոս
Մուրճը եւ խաչը
Օրվա լրահոսը

ԱՊՊԱ-ն օն-լայն՝ նաև ինքնասպասարկման տերմինալների միջոցով

Դեկտեմբեր 13,2017 11:34

Հարգելի ավտոսեփականատերեր, տեղեկացնում ենք, որ այսուհետ ԱՊՊԱ պայմանագրերն առցանց կարող եք կնքել նաև ապահովագրավճարի կանխիկ վճարման տարբերակով՝ կանխիկի ընդունման հնարավորությամբ վճարային տերմինալների միջոցով։

Հիշեցնում ենք, որ ԱՊՊԱ պայմանագրերի առցանց կնքման հնարավորությունը ներդրվել է սույն թվականի նոյեմբերի 1-ից: Գործընթացը բավական պարզ է և հարմար, հնարավոր է իրականացնել առավելագույնը 3-ից 4 րոպեի ընթացքում՝ վճարելով նախատեսվածից 5%-ով ավելի ցածր ապահովագրավճար: Ապահովագրավճարի անկանխիկ վճարման (վճարային քարտերի միջոցով) տարբերակով ԱՊՊԱ պայմանագրերն առցանց կնքելու համար կարող եք այցելել Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի www.appa.am պաշտոնական կայքի «ԱՊՊԱ պայմանագրերի առցանց կնքում» բաժին, www.aswa.am կայք կամ ցանկացած ապահովագրական ընկերության պաշտոնական կայք:

ԱՊՊԱ պայմանագրերի առցանց կնքումների գործընթացի հակիրճ նկարագրությունը կարող եք դիտել նաև https://www.youtube.com/watch?v=_EswcEOV3l4&feature=youtu.be հղումով տեղադրված տեսահոլովակի միջոցով:

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031