Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Պետրոսյանը դադարեցրեց հացադուլը. «Ա1+»

Դեկտեմբեր 22,2017 20:01 Share

«Ա1+». «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ  Դավիթ Պետրոսյանը դադարեցրեց իր հացադուլը, որը շարունակվում էր արդեն հինգ օր։ «Մենք հիմնական խոսքը, որ ուզում էինք հասցնել՝ հասցրել ենք»,- նշեց Դավիթ Պետրոսյանը։ Չնայած նա պնդում էր, որ իր առողջական վիճակը լավ է, ամեն դեպքում  նրան ուղեկցեցին շտապօգնության մեքենայով բուժզննման։

Հիշեցնենք, որ Դավիթ Պետրոսյանը հացադուլ էր սկսել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագծի դեմ, որով սահմանափակվում է տարկետման իրավունքը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել