Լրահոս
Օրվա լրահոսը

Նոբելյան մրցանակի դափնեկիրը իրանցիներին անհնազանդության կոչ է արել

Հունվար 04,2018 14:26

Իրանցի իրավապաշտպան, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Շիրին Էբադին կոչ է արել իրանցիներին մասնակցել քաղաքացիական անհնազանդության գործողություններին եւ շարունակել բողոքի հակակառավարական ցույցերը:

Այս մասին տեղեկացնում է Reutersը՝ հղում անելով Asharq Al-Awsat-ին:

Նա հայտարարել է, թե Իրանի սահմանադրությունը իր երկրի քաղաքացիներին իրավունք է տալիս բողոքի ցույցեր իրականացնել: Նա նաեւ Իրանի ժողովրդին կոչ է արել չվճարել գազի, հոսանքի եւ ջրի վարձերը, ինչպես նաեւ պետական բանկերից հետ վերցնել ավանդները:

Իրավապաշտպանի ձեւակերպմամբ, դա միջոց է կառավարության վրա ճնշում գործադրելու: «Եթե 38 տարի կառավարությունը չի լսել ձեզ, ուրեմն եկել է ժամանակը մերժելու այն, ինչ այն ասում է ձեզ»,- նշել է Շիրին Էբադին:

Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

Լուսանկարը՝ www.iranhumanrights.org-ից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031