«Նուբարաշեն» ՔԿՀ-ում ծանոթացա «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արայիկ Խանդոյանի, Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի պահման պայմաններին։
Արայիկ Խանդոյանը հացադուլի մեջ է դեկտեմբերի 29-ից։ Հացադուլ է անում ի նշան բողոքի՝ Հայաստանում հաստատված անարդարությունների։ Նաև պահանջում է, որ կալանավորված անձանց, մասնավորապես նույնպես հացադուլի մեջ գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Բիլյանի և Նորք-Մարաշ խմբի անդամ Հարություն Սարիբեկյանի առողջական խնդիրները պատշաճ ուշադրության արժանանան։
Խանդոյանը դեկտեմբերի 29-ից գտնվում է պատժախցում։ Նրան պատժախուց տեղափոխելու պատճառաբանությունը հետևյալն է. ըստ փաստաթղթերի խցում իրականացվել է խուզարկություն, հայտնաբերվել է երկու հեռախոս և ինքնաշեն ալկոհոլային խմիչք։
Պատժախուց տեղափոխվելուց առաջ Խանդոյանը պահվել է ՔԿՀ բուժմասի երկու հոգանոց խցում։ Մայիսից ի վեր, հարազատների հետ 13 կարճատև տեսակցություն է ունեցել։ Ունի առողջական խնդիրներ։


Բարձրացված բոլոր հարցերով լրջորեն կզբաղվեմ։
Նիկոլ ՓԱՇԻՆՅԱՆ
«Ելք» խմբակցության պատգամավոր


















































