Լրահոս
Օրվա լրահոսը

Պատանի հայ հրաձիգների գրանցած արդյունքները՝ Մյունխենյան միջազգային մրցաշարին

Հունվար 28,2018 21:17

Գերմանիայի Մյունխեն քաղաքում հունվարի 24-27-ը Հայաստանի հրաձգության հավաքականը 8 մարզիկով մասնակցում էր միջազգային մրցաշարի: Մրցաշարը 2 մեկնարկով էր`մարզիկները կրկնել են վարժությունները: Հայաստանը ներկայացնող 8 մրզիկից 4-ը պատանի են, և մասնակցության հիմնական նպատակը Եվրոպայի առաջնության նախապատրաստությունն է, որտեղ էլ կխաղարկվեն Պատանեկան օլիմպիան խաղերի ուղեգրեր:

Հրաձգության միջազգային ֆեդերացիայի մրցումների կանոնակարգում կատավել է փոփոխություն՝ 2018թ.-ից կանայք կատարում են  նույն քանակի կրակոցներ, որքան որ տղամարդիկ:

Օդամղիչ հրացան, 10մ, 60 կրակոց  վարժության երիտասարդ աղջիկների պայքարին մասնակցել է 89 մարզուհի: 1-ին մեկնարկին Ալլա Պողոսյանը 622,6 միավորով գրավել է 26-րդ տեղը: 2-րդ մեկնարկին նա բարելավվել է արդյունքը.  624,3 միավորով գրավել է 12-րդ տեղը: 15-ամյա Ալլա Պողոսյանի խոցած միավորը համապատասխանում է ՀՀ միջազգային կարգի սպորտի վարպետի պատվավար կոչմանը:

Օդամղիչ հրացան, 10մ, 60 կրակոց  վարժության երիտասարդ տղաների պայքարին մասնակցել է 76 մարզիկ: 1-ին մեկնարկին Հայկ Բաբայանը և Նարեկ Ադամյանը խոցել են հավասար միավորներ՝ 615,9 միավոր և զբաղեցրել 38-րդ ու 39-րդ տեղերը: 2-րդ մեկնարկին մեր մարզիկները բարելավվել են արդյունքները.  Նարեկ Ադամյանը 622,4 միավորով գրավել է 14-րդ տեղը, Հայկ Բաբայանը 618,9 միավորով` 28-րդ տեղը:

Օդամղիչ ատրճանակ, 10մ, 60 կրակոց վարժության երիտասարդ տղաների պայքարին մասնակցել է 71 մարզիկ: 1-ին մեկնարկին  Բենիկ Խլղաթյանը, խոցելով 566 միավոր, գրավել է 25-րդ տեղը: 2-րդ մեկնարկին նա 564 միավորով գրավել է 27-րդ տեղը:

Օդամղիչ հրացան, 10մ, 60 կրակոց  վարժության կանանց  պայքարին մասնակցել է 93 մարզուհի: 1-ին մեկնարկին  Իրիրնա Լաուերը(Աղաջանյան)  615,7 միավորով գրավել է 79-րդ տեղը, Մարիամ Միքայելյանը 614,6 միավորով` 82-րդ տեղը:  2-րդ մեկնարկին Իրինա Լաուերը 621,2 միավորով գրավել է 57-րդ տեղը, Մարիամ Միքայելյանը  619,5 միավորով` 68-րդ տեղը:

Օդամղիչ հրացան, 10մ, 60 կրակոց  վարժության տղամարդկանց պայքարին մասնակցել է 94 մարզիկ: 1-ին մեկնարկին  Հրաչիկ Բաբայանը 624,1 միավորով գրավել է 40-րդ տեղը, Քրիստիան Լաուերը 616,2 միավորով` 80-րդ տեղը:  2-րդ մեկնարկին Հրաչիկ Բաբայանը 620,5 միավորով գրավել է 65-րդ տեղը, Քրիստիան Լաուերը 609,0 միավորով` 90-րդ տեղը:

Հայաստանի հրաձգության հավաքականը Մյունխենյան միջազգային մրցաշարին մասնակցում էր գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի,  երկրոդ մարզիչ Անդրանիկ Այվազյանի մարզչական ղեկավարությամբ:

Մրցաշարն ավանդական է և համարվում է տարվա ուժեղագույն մրցաշարերից մեկը, որը մասնակիցների թվով չի զիջում Եվրոպայի առաջնությանը:

Հայաստանի հրաձգության ֆեդերացիա

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031