Լրահոս
Օրվա լրահոսը

Ռադիկ Մարտիրոսյանը` Արմեն Սարգսյանի հետ հանդիպման մասին. «Ես ոչինչ չգիտեմ, ինքը կասի ամեն ինչ»

Հունվար 30,2018 14:58

Aravot.am-ը ՀՀ Գիտությունների ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանից հետաքրքրվեց` արդեն կայացե՞լ է ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հանդիպումը ԳԱԱ ղեկավարության հետ:

«Ոչ, դեռ չի կայացել հանդիպումը, եւ հետո ղեկավարության հետ չէ այդ հանդիպումը, այլ ակադեմիայի»,-պատասխանեց ԳԱԱ նախագահը:

Հարցրինք` ինչ հարցերի շուրջ են խոսելու, ինքը ունի՞ կոնկրետ հարցեր, որոնք կցանկանա հնչեցնել այդ հանդիպման ժամանակ: « Ես ոչինչ չգիտեմ, թե ինչ թեմայով կլինի, դա իր ցանկությունն է, ինքը կասի ամեն ինչ»,- պատասխանեց Ռադիկ Մարտիրոսյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031