Լրահոս
Օրվա լրահոսը

Կոնգրեսականներին տեղափոխող գնացքը հարվածել է բեռնատարին: Կան զոհեր և վիրավորներ (Տեսանյութ)

Փետրվար 02,2018 00:24 Share

«Ամերիկայի ձայն». Մեկ տասնյակից ավելի հանրապետական կոնգրեսականներ և սենատորներ ուղևորվում էին Վեստ Վիրջինիա նահանգ ՝ մասնակցելու Հանրապետական կուսակցության արտագնա հավաքին, երբ օրենսդիրներին տեղափոխող գնացքը հարվածել է աղբ հավաքող բեռնատար ավտոմեքենային: Պատահարի հետևանքով զոհվել է բեռնատարի վարորդը: Որոշ կոնգրեսականներ ստացել են թեթև վնասվածքներ:

Նախագահ Թրամփն առաջիններից էր, որն արձագանքեց պատահարին:

«Մենք դեռևս չունենք ամբողջական պատկերը, սակայն հայտնի է, որ գնացքն է հարվածել բեռնատարին, որը շարժվում էր սովորական արագությամբ: Մենք սպասում ենք ամբողջական զեկույցին: Բեռնատարի վարորդը, ցավոք, զոհվել է, իսկ կոնգրեսականները ճանապարհին են դեպի հավաքատեղին»,- հայտարարել է նախագահը:

Գնացքում գտնվող օրենսդիրներից շատերը սոցիալական ցանցերի միջոցով հաղորդել են, որ լուրջ վնասվածքներ չեն ստացել։

«Լսվեց ուժեղ ձայն , և գնացքը կտրուկ առաջ մղվեց՝ մեզ բոլորիս նետելով առաջ»,- պատմել է գնացքի ուղևոր, կոնգրեսական Լարի Բաքշոնը:

Կոնգրեսականը պատմել է նաև, որ այն բանից հետո, երբ համոզվել են, որ այն ահաբեկչական գործողություն չէ, նրանք դուրս են եկել գնացքից՝ փորձելով օգնել վիրավորներին, որոնց օգնություն էին ցույց տալիս նաև բժիշկները:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728