Ջիբրալթարում ավարտված «Tradewise Chess Festival» շախմատի միջազգային փառատոնում, որտեղ Լեւոն Արոնյանը 7.5 միավորով բաժանեց 1-7-րդ տեղերը եւ հիմնական պայքարի ավարտին լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը, մրցաշարի կանոնակարգի համաձայն, առաջին քառյակը կազմած շախմատիստների միջեւ կարճեցված ժամանակով թայ-բրեյք անցկացվեց:
Արոնյանը 2:0 հաշվով հաղթեց հունգարացի Ռիչարդ Ռապպորտին, իսկ Մաքսիմ Վաշյե-Լագրավը 2.5:1.5 հաշվով առավելության հասավ ԱՄՆ-ը ներկայացնող Հիկարու Նակամուրայի նկատմամբ:Եզրափակչում Արոնյան-Վաշյե-Լագրավ պայքարն ավարտվեց հայաստանցի գրոսմայստերի հաղթանակով՝ 2.5:1.5 եւ Լեւոն Արոնյանը հերթական հաղթանակը տարավ միջազգային խոշոր մրցաշարերում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































