Լրահոս
Օրվա լրահոսը

«КВН»-ը եկավ Նոյեմբերյան

Մարտ 18,2018 23:35

Մարտի 18-ին Նոյեմբերյան քաղաքի մշակույթի կենտրոնի դահլիճում կայացավ ուրախների եւ հնարամիտների մրցույթ, որին մասնակցում էին Նոյեմբերյան քաղաքի ավագ դպրոցի, Նոյեմբերյանի թիվ 2 հիմնական դպրոցի, Նոյեմբերյանի պետական քոլեջի, Կողբի թիվ 2, Ջուջեւանի, Հաղթանակի Լճկաձորի դպրոցների թիմերը: Մրցույթի անցկացման նախաձեռնությունը Նոյեմբերյանի մշակույթի կենտրոնի ռեժիսոր Վահե Հովհաննիսյանինն է, ով անկաշկանդ, հումորով վարում էր մրցույթը:

Փառատոնի ժյուրիի կազմում էին դերասաններ Ելենա Բորիսենկոն, Մարիամ Ադամյանը, Պոնչը, մի քանի լրատվամիջոցների ղեկավար Վարուժան Բաբաջանյանը, մշակութային գործիչներ Սարգիս Մանուկյանը, Խաչատուր Առաքելյանը, ժյուրիի նախագահն էր Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանը: Թիմերը հանդես եկան ողջյունի խոսքով: Ներկայացվեցին հումորային գեղեցիկ կատարումներ, դերասանական հաջող խաղ, ոչ այնքան հաջողված ելույթներ էլ եղան, սակայն դահլիճը եւ ժյուրին լավ գնահատեցին պատանիների եւ աղջիկների բեմելը:

Մրցույթը կանցկացվի 4 փուլով, հայտարարվեց, որ ամեն փուլից հետո միավորներով վերջին տեղը զբաղեցրած թիմը դուրս կմնա մրցույթից, եզրափակիչում կմրցի 4 թիմ: Առաջին փուլից հետո լավագույնը Նոյեմբերյանի ավագ դպրոցի «Բարեւ ձեզ» թիմն էր, միավորներով վերջին տեղում`Կողբի թիվ 2 դպրոցի «Կուլտուրական մարդիկ» թիմը:

Ժյուրին բարեսրտություն ցուցաբերելով` թույլ տվեց, որ Կողբի թիվ 2 դպրոցի թիմը մասնակցի 2-րդ փուլին, պայմանով, որ 45 օր հետո կայանալիք այդ փուլից հետո մրցույթը կլքի 2 թիմ:

Լավագույն դերասան ու դերասանուհի ճանաչված, լավագույն հումոր ցուցադրած մասնակիցներին ժյուրիի կողմից պատվոգրեր հանձնվեցին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031