Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի միջև կապերը անվտանգության երաշխիք են. Սալուկվաձե

Ապրիլ 04,2018 12:41 Share

Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի միջև կապերը անվտանգության և կայունության երաշխիք են, և դրանք պետք է ամրապնդել և ավելի խորացնել: Այս մասին Georgian Times-ի հետ զրույցում ասել է անվտանգության և ռազմաքաղաքական հարցերով վերլուծաբան Ամիրան Սալուկվաձեն՝ մեկնաբանելով Թուրքիայի Գիրեսուն քաղաքում Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների հանդիպումը և արդյունքում ստորագրված հուշագիրը:

«Կարևոր է այն համագործակցությունը, որն իրականացվում է Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի միջև: Սակայն այդ հարաբերությունները պետք է էլ ավելի ամրապնդել և առավել ակտիվացնել»,- Սալուկվաձեն:

Նա նկատել է, որ դա ոչ միայն տրանսպորտային միջանցք է, այլև խաղաղության, կայունության երաշխիք և բարիդրացիական քաղաքականություն: Հետևաբար, նրա խոսքով այդ ուղղությամբ ակտիվությունը դրական գնահատականի է արժանի:

«Ողջունելի է նաև այն փաստը, որ վերջին տարիներին երեք երկրների զինվորականները ակտիվ մասնակցություն են ունենում միջազգային զորավարժություններին, այդ թվում մեր տարածքում, ինչը նպաստում է վստահության բարձրացմանը և կապերի ամրապնդմանը»,- ասել է Սալուկվաձեն:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30