Լրահոս
Օրվա լրահոսը

Կաշառք ստանալուն օժանդակելու մեջ մեղադրվող փաստաբանն ազատ կարձակվի

Ապրիլ 06,2018 21:00

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանն այսօր բավարարեց կաշառք ստանալուն օժանդակելու մեջ մեղադրվող փաստաբան Գայանե Գալոյանի (լուսանկարում) պաշտպանի միջնորդությունը՝ գրավի դիմաց ազատ արձակվելու վերաբերյալ:

«Մենք գրավը մուծել ենք, հենց հիմա Աբովյան քրեակատարողական հիմնարկում ենք, փաստաթղթերն այս ընթացքում ձեւակերպվում են, սպասում ենք, որ րոպե առ րոպե ազատ կարձակվի»,- Aravot.am-ին ասաց Գայանե Գալոյանի պաշտպան Անժելա Հոբոսյանը:

Նրա խոսքով, Գալոյանը առողջական մի շարք խնդիրներ ուներ, որոնք դատարանը հաշվի է առել գրավ կիրառելիս. «Դատարանը նշանակել էր միջգերատեսչական դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն, մի Ա4 ֆորմատի թղթի վրա միայն յոթ տող հիվանդությունների թվարկումն էր, բացի այդ փաստենք, որ նախ օրենսդրության մեջ փոփոխություններ եղան, կալանքի հիմքերից մնացել են միայն պատժի ծանրության աստիճանը, մենք էլ ներկայացրինք, որ մեղադրանքի ծանրությունը որեւէ կապ չունի, բացի այդ Գայանեն մինչեւ հիմա չի էլ ընդունել մեղադրանքը, ու նա այն մարդը չէ, որ փախուստի դիմի, անձնագիրն էլ դատարանում է: Դեռ չենք էլ անդրադարձել, որ Գալոյանին մեղսագրվող արարքը աբսուրդ է»:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Բաբկեն Գասպարյանը որդու օգտին իրենց լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու դիմաց Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Միքայել Զադոյանին եւ բաժնի պետի տեղակալ Բունիաթ Եղիազարյանին փաստաբան Գայանե Գալոյանի օժանդակությամբ եւ միջոցով տվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք: Գայանե Գալոյանը մեղադրվում է կաշառք ստանալուն օժանդակելու մեջ, իսկ Միքայել Զադոյանը՝ Գայանե Գալոյանի օժանդակությամբ եւ միջոցով Բաբկեն Գասպարյանից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30