Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ քայլն» ավտոերթով միացավ «Մերժիր Սերժին»-ին. ծխարձակող ճայթուկներ այրվեցին

Ապրիլ 12,2018 19:43 Share
Աջակցեք aravot.am-ին

Քիչ առաջ Մաշտոցի պողոտայում  Սերժ Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնում առաջադրվելու դեմ ուղղված «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամներին միացան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի՝ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ուղղված «Իմ քայլը» նախաձեռնության անդամները: Նրանք ավտոերթով եկան Մաշտոցի պողոտա ու ծխարձակող ճայթուկներ այրեցին:

«Քայլ արա՝ մերժիր Սերժին»,-վանկարկում են ցուցարարները եւ դուրս չեն գալիս փողոցի երթեւեկելի մասից: Իրազեկման նախաձեռնությունը Երեւանի փողոցներով այս պահին շարունակվում է ավտոերթով: Ցուցարարները քաղաքացիներին կոչ են անում վաղը 18:30-ին մասնակցել Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքին:

Ի դեպ, «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամներից մեկը փորձել է կծել ոստիկանին, երբ վերջինս նրան հեռացրել է փողոցից: Ոստիկանն էլ խուսանավելով՝ հարված է հասցրել եւ աղջկա շրթունքը վնասել:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: