Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում ԵՄ պատվիրակության եւ ԵՄ անդամ պետությունների դեսպանությունների շտապ հայտարարությունը

Ապրիլ 22,2018 15:03 Share
evramiutyun

ԵՄ-ն ողջունում է նախագահ Արմեն Սարգսյանի՝ ցուցարարների եւ կառավարության միջեւ երկխոսության հաստատմանն ուղղված նախաձեռնությունը: Այդուհանդերձ, ԵՄ-ն մտահոգված է, որ վարչապետ Սերժ Սարգսյանի եւ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի այսօրվա կարճատեւ հանդիպմամբ չի հաջողվել կանխել լարվածության հետագա խորացումը:

Եվրոպական միությունը վերահաստատում է, որ շատ կարեւոր է, որպեսզի բոլոր կողմերը ցուցաբերեն զսպվածություն եւ պատասխանատվություն, ինչպես նաև  ձգտեն գտնել հրատապ  լուծում բանակցությունների  միջոցով:

ԵՄ պատվիրակության մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել