Լրահոս
Օրվա լրահոսը

Բերման է ենթարկվել 192 քաղաքացի

Ապրիլ 22,2018 15:05 Share
Աջակցեք aravot.am-ին

Aravot.am-ը ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանից հետաքրքրվեց, թե ժամը 14:45 -ի դրությամբ քանի՞ բերման ենթարկված կա:

Պարոն Ահարոնյանը հայտնեց, որ բերման ենթարկվածների թիվը 192 է:

Նշենք, որ բերման ենթարկվածների մեջ է մասնավորապես «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային հետազոտությունների վերլուծական կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Ստեփան Գրիգորյանը, որն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է. «Ես ձերբակալված եմ»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: