Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանության Շենգավիթի բաժնի մոտ լարված իրավիճակ է

Ապրիլ 22,2018 15:29 Share
Աջակցեք aravot.am-ին

Գարեգին Նժդեհի փողոցում մեծ թվով ոստիկանական ուժեր են կենտրոնացված: Ոստիկանական  Շենգավիթի բաժնի մոտ լարված իրավիճակ է: Այստեղ են գտնվում Սասուն Միքայելյանն ու Արարատ Միրզոյանը: «Թուրքի ժամանակ ինքը զինվոր դառնա, բա էսօր իրեն բերեն նստացնե՞ն»,-նեղսրտել էր Սասուն Միքայելյանի քույրը:

Նիկոլ Փաշինյանի գտնվելու վայրն այս պահին անհայտ է:

Ոստիկանությունը պատ է կազմել եւ թույլ չի տալիս մոտենալ շենքին; Ցուցարարները կոչերով պահանջում են ազատ արձակել  բերման ենթարկվածներին ու ձերբակալվածներին: Նրանցից ոմանք «ես Նիկոլն եմ» գրությամբ պաստառներ ունեն:

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում կոչ է արել դուրս գալ, որտեղ ասվում է, թե նախաձեռնող խումբը հետեւում է իրավիճակին:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: