Լրահոս
Օրվա լրահոսը

Արեւշատ Ավագյան. «Ուրախալի է, որ բոլոր հուսախաբվածներն անգամ հիմա լցված են անկոտրում հավատով»

Ապրիլ 30,2018 13:35

Նրանք, ովքեր ցույց են տալիս կյանքի բարեշրջման, առաջընթացի ելքերը, պետք է բացեն նաև բնական վերելքի մուտքերը։

Ազգային միասնականության համերաշխ կարգախոսով առաջնորդվելիս պետք է շտկել նախկին իշխանությունների սխալները։ Ամեն ինչ ճշգրիտ, բարեկիրթ ու նպատակամղված ծրագրով պետք է իրագործել՝ ազգային ու համամարդկային բարձրարժեք չափանիշներով կողմնորոշվելով։ Ուրախալի է, որ բոլոր հուսախաբվածներն անգամ հիմա լցված են անկոտրում հավատով։

Արժանապատիվ եռանդով, հպարտ, բայց բարեկիրթ պահվածքով պետք է գործել՝ սկսված քաղաքական նախաձեռնությունը հաղթական ելքով ավարտելու և շարունակական վերընթացի ճանապարհով գնալու համար։ Արդարամիտ ու ազատատենչ հայերը պետք է գնան խաղաղ բարեշրջման լուսավոր ճանապարհով։

ԱՐԵՎՇԱՏ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30