Լրահոս
Օրվա լրահոսը

Հակահրդեհային ուսումնավարժանք «Պալաս» առևտրի համալիրում

Մայիս 05,2018 15:23 Share

ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի հրամանով` շարունակվում են «Հակահրդեհային պատրաստվածության մակարդակի բարձրացման փուլ»-ի շրջանակում հյուրանոցային ու ռեստորանային համալիրներում, սննդի կետերում, առևտրի և ժամանցի խոշոր կենտրոններում իրականացվող ուսումնավարժությունները:
Մայիսի 5-ին հերթական հատուկ տակտիկական ուսումնավարժանքն անցկացվեց Նոր Նորք վարչական շրջանում գտնվող՝ հասցե Գայի պողոտա 12/2, «Պալաս» առևտրի կենտրոնում` «Հրդեհի դեպքում կազմակերպության աշխատակիցների և քաղաքացիների տարահանումը» թեմայով:

Ըստ ուսումնավարժանքի պլանի մտահղացման՝ հրդեհն առաջացել էր առևտրի կենտրոնի տաղավարներից մեկում, աշխատակիցների կողմից ձեռնարկվել են անձնակազմի և հաճախորդների տարհանման, ինչպես նաև` հրդեհի մարման աշխատանքներ, սակայն հրդեհը մարել չէր հաջողվել և այն տարածվել է ամբողջ սրահով: Ծխապատ գոտում կային արգելափակված մարդիկ:

Դեպքի վայր ժամանելուց հետո հրշեջ-փրկարարների կողմից կատարվում է հետախուզություն, իրականացվում են որոնողափրկարարական, տարահանման և հրդեհաշիջման աշխատանքներ: Վարժանքին մասնակցում էին ԱԻՆ փրկարար ծառայության 6 մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք: Ուսումնավարժությանը ներգրավված էր նաև Նոր Նորք վարչական շրջանի կանաչապատման ավտոմոբիլ-ցիստեռնը՝ հրշեջ մեքենաների լիցքավորման համար:

Ուսումնավարժության ընթացքում ի հայտ եկան մի շարք խնդիրներ՝ կապված հակահրդեհային ազդարարման համակարգի, սարքավորումների և տարահանման ելքերի հետ: Մասնավորապես՝

– ներքին հրդեհաշիջման ծորակները չեն գործում,

– բացակայում է հրդեհաշիջման ինքնաշխատ համակարգը,

– հիդրանտները տեղակայված են շինությունից բավական հեռու և, ըստ էության, պիտանի չեն,

– որոշ տաղավարներում բացակայում են հրդեհի ազդարարման տվիչները, իսկ տեղադրվածները կարիք ունեն ստուգման, – տարահանման ուղիներում առկա են դյուրավառ և այրվող նյութեր, որոնք պետք է ապամոնտաժվեն:

ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության աշխատակիցները պայմանավորվածություն ձեռք բերեցին առևտրի կենտրոնի ղեկավար կազմի հետ համատեղ աշխատել հայտնաբերված թերությունների շտկման ուղղությամբ:

Ուսումնավարժանքի նպատակն էր ստուգել «Պալաս» առևտրի կենտրոնի անձնակազմի և արձագանքող ուժերի պատրաստվածությունը հրդեհաշիջման, փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելիս, ինչպես նաև կատարելագործել առևտրի կենտրոնի անձնակազմի և արձագանքող ուժերի համագործակցությունը:

ՀՀ ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031