Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանում 29-ամյա երիտասարդի նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով մեկ անձ ձերբակալվել է

Մայիս 05,2018 17:08 Share

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում են ձեռնարկվել անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ Նոր Արեշ թաղամասում  29-ամյա երիտասարդի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ. պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով ձերբակալվել է:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018թ. մայիսի 3-ին՝ ժամը 23։30-ին, «ձախ գոտկային շրջանի հրազենային կույր վնասվածք, օտար մարմին, աջ արմնկահոդի միջանցիկ հրազենային վիրավորում, աջ բազուկոսկրի դրսային կոճի բաց կոտրվածք քիչ տեղաշարժով, աջ քունքային շրջանի պատռած վերք» ախտորոշմամբ «Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն բուժօգնության է դիմել Երևանի բնակիչ Հ.Ավագյանը՝ ծնված 1989թ.:

Նախնական տվյալներով՝ 29-ամյա երիտասարդը հրազենային վնասվածքներն ստացել է Երևան քաղաքի Նոր Արեշ թաղամասում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:

Դեպքի առթիվ՝ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Երևանի բնակիչ՝ ծնված 1988թ.: Մայիսի 5-ին 30-ամյա տղամարդը ձերբակալվել է:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

 Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031