Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ-ում 600-ից ավելի ցուցարարներ են բերման ենթարկվել

Մայիս 05,2018 18:28 Share

Ռուսասատնի 90 քաղաքներում ընթացող «Նա մեր ցարը չէ» կարգախոսով բողոքի ցույցերի ժամանակ բազմաթիվ ցուցարարներն են բերման ենթարկվել: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները: Մասնավորապես՝ «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ ռուսական իրավապաշտպան կազմակերպություններից մեկի՝ տվյալներով հակակառավարական ցույցերի 600-ից ավելի մասնակիցներ են բերման ենթարկվել: Ցույցերը մեկնարկել են ՌԴ արդեն 4-րդ անգամ նախագահ դարձող Վլադիմիր Պուտինի ՝ մայիսի 7-ի երդմնակալությանն ընդառաջ:

Առավել մեծ թվով մարդիկ են բերման ենթարկվել Մոսկվայում եւ Չելյաբինսկում, տասնյակներով՝ Յակուտսկում, Կրասնոյարսկում, Կրասնոդարում, Կալուգայում եւ Նովոկուզնեցկում:  Իսկ Սարատովում, ըստ նույն աղբյուրի, չարտոնված ցույցի ժամանակ նաեւ երեխայի են բերման ենթարկել:

Ցույցերը կազմակերպել է ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին:  Շատ քաղաքներում ռուսական իշխանություններն այս ցույցերի անցկացման համար թույլտվություն չեն տվել:

Հիշեցնենք, որ ժամեր առաջ, ըստ TVrain-ի,  Մոսկվայի Պուշկինսկի հրապարակից ոստիկանները նաեւ Ալեքսեյ Նավալնիին  բերման են ենթարկել: Ցուցարարները վանկարկում են՝ «Մենք չենք հանձնվի, մենք ուզում ենք ազատ ապրել: Պուտինը գող է, մենք դեմ ենք կոռուպցիային»:

Հիշեցնենք նաեւ Մոսկվայի կենտրոնում ցուցարարները  փողոցներ են փակում, թեեւ ոստիկանները բռնի ուժ է կիրառում, ռուսական ՕՄՕՆ-ն է գործի անցել, ցուցարարներին հրելով փորձում են հետ մղել:

Մոտ մեկ ժամ առաջ Մոսկվայի Պուշկինի հրապարակում ՕՄՕՆ-ը ցրեց բազմահազարանոց ցույցը, սակայն ցուցարարների մեծ խումբը տեղափոխվել է հարակից տարածքներ:

Ցուցարարներից ոմանք ասում են՝ «Ուզում ենք ինչպես Հայաստանում: Հայերն ապացուցեին, որ ժողովուրդը կարող է իշխանություն փոխել»: Ցուցարարներից մեկն էլ՝ հարցին՝ չե՞ք վախենում բերման ենթարկվել, պատասխանեց.«Եթե մենք վարվենք այնպես, ինչպես հայերը, բոլորին չեն կարող բերման ենթարկել»:

Պատրաստեց՝  Նելլի ԲԱԲԱՅԱՆԸ

Լուսանկարը՝ «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031