Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտպանը՝ Շիրակի պետական համալսարանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին

Մայիս 05,2018 19:56 Share

Շիրակի պետական համալսարանի հետ կապված իրադարձությունները գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո։ Սեփական նախաձեռնությամբ սկսված քննարկումը վկայում է, որ վկայակոչվող խնդիրները լուծելու ուղղությամբ ձեռնարկվող միջոցները բավարար չեն։

Այս դիրքորոշումը հաստատվում է նաև համալսարանի մի խումբ ուսանողների, նրանց ծնողների, համալսարանի որոշ աշխատակիցների Պաշտպանին հասցեագրած դիմումներով, ինչպես նաև համալսարանի ֆակուլտետների դեկանների և ամբիոնների վարիչների ընտրությունների կազմակերպման գործընթացի, համալսարանի գիտական խորհրդի էթիկայի հանձնաժողովի ստեղծման արդյունքում դասախոսների աշխատանքից հեռացման հարցի շուրջ առաջացած հանրային մտահոգությամբ։

Նշված խնդիրների առնչությամբ Պաշտպանը ՀՀ կրթության և գիտության նախարարությանը կառաջադրի նախարարության իրավասության սահմաններում վկայակոչվող խնդիրները հնարավորինս արագ հանգուցալուծելուն ուղղված պահանջներ։

Վերը շարադրվածով հանդերձ՝ հաշվի առնելով, որ խոսքը վերաբերում է կրթական հաստատությանը, անհրաժեշտ է գործել համալսարանի կրթական բնականոն պրոցեսն ապահովելու սկզբունքով:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Anonymous says:

    պարոն ԹԱԹՈՅԱն համալսարանի մո գտնվող թե ուսանողներ եվ թե քաղաքացիներ ճիշտ ասեցին որ այս դասախոսն ասում է տվեք մարդու իրավունքին բոլորն էլ ասեցին ինչ մարդու իրավունք տեսակ որ միտինգի ժամանակ ԳՅՈՒՄՐԻՅԻ ՍԱԽՐԻՎԻ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ տղամերը բոլորն կանգնած եյին էվ ձեր աշխատա կազմից մեկ որ տեսանք այն տղային բայց քրիստինեն ոչ մի որ չը բարեհաջեց ներկայանար թե հրապարակում եվ թե թատրոնի շենքում գնացին նկարահանեցին եվ հարց տվեցին թե ինչի չեք ներկայանում նա նստած գլոխն կախած ոչ մի բան չեր խոսու պարոն թաթոյան դա էր ձեր որենքը որ միյայն կեղծ եվ անորենք աշխատեն երկիր աշխար տեղեկացված էն ամեն մի բանին որ չկա մարդու իրավունք կամ բոլոր հաստացունում ասում են գալիս էն եմպես մարդի երեվանից որ դրանք կեղծիկների մեջ թաղված են եվ եստեղ որենք էն քարոզում բայց զարյացած ասեցին մտեք համակարկիչ կտեսնեք որ դրանք ինչերի են ընդունակ եվ հիմա դրանք էն գալիս եվ մեզ զարյացնում դե հիմա մակրի համ ձեր մոտ եվ ԳՅՈՒՄՐԻՅՈՒմ թող միյայն այդ տղային որ համ խոսալու ձեվ գիտի եվ քաղաքացիների հետ վերաբերվել գիտի որ բոլորն էլ ասեն իրոք մարդու իրավունք է ՍԱԽՐՎԻ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԵՍ ոթե դրա պես որ ապետ ել գնում է ժամը երեկանց կես է հայդնվում դա է ձեր ժամերը մնաք բարով

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031